Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Պատժվում է Ռուսաստանը, տուժում է Հայաստանը

Որոշ վերլուծական կենտրոններ արդեն ունեն հստակ հաշվարկներ, թե ինչ խնդիրների կարող ենք բախվել՝ Ռուսաստանի դեմ բանեցվող պատժամիջոցների հետևանքով։ Կախված Ռուսաստանի տնտեսական զարգացումներից՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3% անկման միջակայքում։ Նման վերլուծություն է հրապարակել «Լույս» հիմնադրամի տնտեսական վերլուծական թիմը՝ գնահատելով Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող ներկայիս պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Մեր տնտեսական անկման պատճառ կարող են հանդիսանալ տրանսֆերտների, արտահանման և ներդրումների բացասական տենդենցները։ Հատկապես արտահանման դեպքում Հայաստանը մեծապես կախված է հենց Ռուսաստանից ու ռուսաստանյան շուկայից։ Ի դեպ, Հայաստանը պարբերաբար է հայտնվել տնտեսական շոկերի մեջ անկախության տարիներին, որոնցից մի քանիսը ուղիղ կապված են եղել Ռուսական տնտեսության վայրիվերումների հետ։ Շոկերից էին  2008-2009թթ․ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, 2014-2016թթ․ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առաջին փուլի ներդրման հետևանքով առաջացած ճգնաժամը, ինչպես նաև 2020թ․ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը։ Նույնը տեղի է ունենում նաև հիմա։ Մեր արտաքին առևտրում ՌԴ-ն առաջին գործընկերն է։ Օտարերկրյա ներդրումների  և զբոսաշրջության առումով ևս Ռուսաստանը Հայաստանի համար ամենաառաջին է։

Վերլուծենք թվերով։ 2021 թվականի տվյալներով դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 28%-ը, Ռուսաստանից ներմուծումը՝ ընդհանուր ներմուծման 33%-ը։ Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կազմում են Հայաստան մտած փոխանցումների շուրջ կեսը։ Այս ծավալը գոյանում մեր մեծ համայնքի և արտագնա սեզոնային հոսքի միջոցով։ ՌԴ-ի ներդրումները մեր երկրում կազմում են Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների շուրջ 40%-ը: Ճիշտ նույնքան տոկոս էլ Հայաստանի զբոսաշրջային բիզնես են ներարակում ռուս զբոսաշրջիկները։

Սակայն, ինչպես արդեն նշեցի, 2014-ի առաջին փուլ պատժամիջոցներից հետո ՌԴ-ից եկող հոսքերն ահագին նվազել են, քանի որ Ռուսաստանում ևս ֆինանսական հոսքերի ծավալները նվազել են։ Եթե 2014 թվականին Հայաստանը Ռուսաստանից նշված կապուղիներով ստանում էր մոտ 1.9 մլրդ դոլար միջոցներ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշը մոտ 200 մլն դոլարով նվազել է՝ կազմելով 1.7 մլրդ դոլար: Ռուսաստանի հետ մեր ֆինանսատնտեսական հարաբերությունների մեջ առյուծի բաժին է կազմում հենց առևտրաշրջանառությունը, ավելի շուտ՝ Հայաստանից արտահանումները, որոնք այս տարի ևս, որոշ հաշվարկներով, ահագին նվազելու են, քանի որ գնողութնակությունը ռուսների մոտ ևս նվազելու է՝ հետևապես, հայկական ապրանքները դառնալու են ավելի քիչ մրցունակ։ Եթե այս ամենին գումարենք նաև առևտուրը ռուբլիով իրականացնելու ռուսական պահանջները, ապա մեր ձեռներեցների համար ռուսական շուկան դառնում է առավել ռիսկային ու պակաս եկամտաբեր։

Այսպես, ըստ որոշ հաշվարկների, որ Ռուսաստանի դեմ կիրառված առաջին փուլ  պատժամիջոցները Հայաստանի տնտեսական աճը 2014-2019թթ. դանդաղեցրել են տարեկան միջին հաշվով 1․1 տոկոսային կետով։ Կորուստներն առավել զգալի են եղել 2015- 2016թթ., երբ բացասական ազդեցությունը միջին հաշվով կազմել է 1․4 տոկոսային կետ։

Ինչ հետևանքներ ենք ունենալու հիմա՝ տնտեսագետները դեռ հաշվարկում են, բայց եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ վերջերս հրապարակված հայ-ռուսական համատեղ հայտարարության մեջ պատրաստակամություն կար համատեղ հակազդել առկա տնտեսական մարտահրավերներին, սակայն դրան զուգահեռ նաև համագործակցել մի շարք տնտեսական նախագծերի շուրջ, նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին, խորացնել ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ առաջանցիկ առաջմղմամբ, առանց սահմանափակումների, խոչընդոտների և բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը միտված աշխատանքներ կատարել: Այսպես, նշվածը հնչում է գեղեցիկ, բայց այս փուլում ոչ իրատեսական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում