Saturday, 04 07 2026
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը

Պենտագոնը բարձր է գնահատում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հնարամիտ են՝ ձգտելով կանխել ռուսական բանակի գերակայությունը երկնքում

Ուկրաինայի զինված ուժերը, ինչպես նաև քաղաքացիական անձինք շարունակում են խափանել ռուսական բանակի գործողությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա։

«Ակնհայտ է, որ ուկրաինացիները դիմադրությունը դադարեցնելու և ռուսական բանակի վրա հարձակումները դանդաղեցնելու նշաններ ցույց չեն տալիս»,- ասել է պաշտոնյան։ «Ուկրաինացիները տպավորիչ կարողություններ են ցուցաբերում՝ պաշտպանելու իրենց քաղաքներն ու համաքաղաքացիներին», – ասել է նա:

«Նրանք օգտվում են տրամադրված օգնությունից։ Այն ունի կարճ պահպանման ժամկետ: Նկատի ունեմ, որ օգնությունը փոոխանցվում է ուկրաինացիներին, և նրանք անմիջապես օգտվում են դրանից»,- ասել է պաշտոնյան։

Նա նաև բարձր է գնահատել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը։

«Նրանք շատ հմուտ են, շատ պրոֆեսիոնալ են այն հարցում, թե ինչպես, երբ և որտեղ կիրառել ՀՕՊ համակարգեր… Ուկրաինայի զինված ուժերը հնարամիտ են՝ փորձելով կանխել ռուսական բանակի գերակայությունը Ուկրաինայի երկնքում: Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի օդային տարածքը վիճարկվում է»,- ասել է պաշտոնյան։

Ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը, ըստ ԱՄՆ-ի, ավելի քան 1100 հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ: Ռուսական բանակը շարունակում է հրթիռային և հրետանային կրակի ենթարկել ուկրաինական քաղաքները։

Հաղորդվում է, որ որոշ ռուսական ստորաբաժանումներ բարոյական խնդիրներ ունեն: Ռուս զինվորականների թույլ կողմերից է նախաձեռնության բացակայությունը, հատկապես կրտսեր հրամանատարների շրջանում, ասել է ամերիկացի պաշտոնյան։

Պենտագոնը կարծում է, որ Ռուսաստանը բախվում է ճշգրիտ կառավարվող զինամթերքի պակասի հետ։ Սա է պատճառներից մեկը, որ «չկառավարվող ռումբերն» ավելի ու ավելի շատ են օգտագործվում, ասել է պաշտոնյան։

«Մենք նաև տեսանք, թե ինչպես որոշ ճշգրիտ կառավարվող զինամթերք չաշխատեց ռուսական բանակում։ Դրանք կա՛մ անհնար էր արձակել, կա՛մ չեն խոցել թիրախը, կա՛մ չեն պայթել հարվածից»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:

Ռուս պաշտոնյաները պնդում են, որ մարտի 18-ին «Կինժալ» հիպերձայնային հրթիռները հարվածել են Իվանո-Ֆրանկիվսկի շրջանում գտնվող զինամթերքի պահեստը։ Ուկրաինայում դա հերքեցին և հայտարարեցին, որ հրթիռները խոցել են երկրի արևելքում գտնվող գյուղատնտեսական տեխնիկայի պահեստը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները չեն կարողացել հաստատել կամ հերքել այս պնդումները: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմական տեսանկյունից անիմաստ է հիպերձայնային հրթիռի արձակումը, եթե առկա է ճշգրիտ կառավարվող զինամթերք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում