Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է վեց կետից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժմանը հակազդելու համար, գրում է BBC-ն.
- Ուկրաինային օգնելու համար «միջազգային մարդասիրական կոալիցիայի» ստեղծում.
- Օգնել Ուկրաինային «իր սեփական պաշտպանական կարողություններն ապահովելու ջանքերում».
- Բազմապատկել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա.
- Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների «սողացող նորմալացումը».
- Ռազմական գործողությունները դադարեցնելու դիվանագիտական ջանքերը պետք է ձեռնարկվեն միայն Ուկրաինայի օրինական կառավարության լիիրավ մասնակցությամբ.
- Անհապաղ արշավ է անհրաժեշտ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական կարողությունների ամրապնդման համար։









































