Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Անձանց խոշտանգման, վատ վերաբերմունքի դրսևորումների դեպքերով քննվող քրեական գործերն ավելացել են

2021թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 156 քրեական գործ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դա 2020թ. համեմատ ավելի է շուրջ 10 տոկոսով, որոնցից 64-ի վարույթը կարճվել է 2020թ.՝ 80, 31-ի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից կոնկրետ խոշտանգման հանցակազմով 2021թ. քրեական հետապնդում հարուցվել է 1 անձի նկատմամբ:

Վարույթները կարճելու որոշումները մեծամասամբ պայմանավորված են եղել նրանով, որ հանցագործություններ կատարած անձինք իրենց մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով իշխանության տարբեր մարմիններին բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: Խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների և պնդումների մասին քննությունն օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին դեռևս 2020թ. օգոստոսին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում ՀՀ ԱԱԾ) ուղարկելու հարցը քննարկելու համար:

Վարույթում քննված՝ վերոնշյալ բնույթի քրեական գործերով դատախազական պատշաճ հսկողության պայմաններում ապահովվել է գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը: Շեշտադրումը կատարվել է խոշտանգման դատական պրակտիկայի ձևավորման վրա, որի տեսանկյունից 2021թ. եղել է առանձնահատուկ:

Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում լուծվել է խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմից ճշգրիտ սահմանազատելու խնդիրը (Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0558/01/18 քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 15-ի որոշումը): Վերջինս էական նշանակություն ունի նմանատիպ գործերով նախաքննության ընթացքում հանցավոր արարքներին ճիշտ քրեաիրավական որակում տալու տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն այդ կարևոր որոշմամբ գտել է, որ խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել. տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը: Ավելին, իրավապահի կողմից իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը դատարանը դիտում է որպես խոշտանգման դրսևորում, լուրջ հարձակում անձի արժանապատվության վրա, քանի որ դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը:

Բացի այդ, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի դրսևորումների քրեականացումից հետո, առաջին անգամ 2021թ. դատարանում կայացվել է այդ հանցակազմով առաջին մեղադրական դատավճիռը, որը ևս նախադեպային կարևոր նշանակություն ունի դատարանում քննվող նմանատիպ գործերի լուծման տեսանկյունից: Մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության երկու աշխատակից մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով:

Ավելին՝ խոշտանգման նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու հիմնավորմամբ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել է վարույթ: Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանի առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը:

Ոստիկանության բաժիններում քաղաքացիներին խոշտանգումներից զերծ պահելու հետ կապված որոշ խնդիրների լուծման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել նաև կոնկրետ նախաձեռնություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում