Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Պատասխաններ, որ ի ցույց կդնեն Հայաստանի հետ կատարվածը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա օրերին նախատեսում է մամուլի ասուլիս՝ ըստ ՀՀԿ փոխնախագահի, որի ընթացքում Սարգսյանը կներկայացնի բանակցային գործընթացի մանրամասները: Բնականաբար, խոսքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ գլխավոր բանակցողը Սերժ Սարգսյանն էր, քանի որ Հայաստանի նախագահն էր: Սարգսյանի ասուլիսը լինելու է պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում են բանակցային ժառանգությանը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի տիրապետած տեղեկատվության առնչությամբ Նիկոլ Փաշիննյանը ֆեյսբուքյան իր ասուլիսում հայտարարեց, թե չկա բանակցային գործընթացի որևէ տարր, որին ինքը ծանոթ չէ, որն արձանագրված չէ պաշտոնապես: Միևնույն ժամանակ սակայն Փաշինյանը ակնարկեց, որ կարող է լինել նաև այսպես ասած ոչ ֆորմալ որևէ բան, որը չէր արձանագրվի պետականորեն, չէր փաստաթղթավորվի: Համենայն դեպս ընդգծելով փաստաթղթավորման հանգամանքը, Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս նկատել նաև «չփաստաթղթավորված» հանգամանքների հնարավորություն: Իհարկե ավելի հանգամանալից պարզ կլինի, երբ խոսի Սերժ Սարգսյանն ու դառնա հասկանալի՝ նա բացո՞ւմ է որևէ «չփաստաթղթավորված» հանգամանք, թե՞ ոչ: Ընդ որում, եթե անգամ Սարգսյանը ներկայացնի այդպիսի տարրեր, ապա պետք է հետն էլ թերևս ներկայացնի համոզիչ ապացույցներ առ այն, որ ինքը զբաղվում է ոչ թե մտացածին բովանդակություն մատուցելով, այլ իրապես գոյություն ունեցածի մասին բարձրաձայնելով: Այդ ամենով հանդերձ, երևի թե կասկածից վեր է, որ գործնականում անհնար է լինելու բոլոր դետալներով, կտոր առ կտոր հավաքված և ամբողջապես պատրաստ պատկեր ստանալը, որովհետև բանակցային գործընթացի մասնակիցները թերևս ամեն մեկը իրեն է պահելու մի ինչ-որ բան, մի ինչ-որ մանրուք, որը կարող է սակայն ունենալ էական նշանակություն: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նախապատերազմյան շրջանի գործընթացը բացելու այդ զարգացումները, ի՞նչ կարող են տալ դրանք Հայաստանին, բացի այն փոխադարձ մեղադրանքներից, որ իրար են հղում ներկայիս և նախկին իշխանության առաջատար դեմքերը: Այդ մեղադրանքները Հայաստանին որևէ բան չեն տալիս հաստատ: Իսկ որևէ բան այդուհանդերձ Հայաստանը ստանու՞մ է գործընթացից, թե՞ ոչ: Հնարավոր է միայն եզրակացնել, որ Հայաստանի հանրությունը պարզապես աննախադեպ ծավալով առերեսվում է վերջին 5-6 տարիների զարգացումներին, բանակցային բովանդակությանը, աշխարհաքաղաքական տրամաբանությանը: Դա անկարևոր չէ, որովհետև այդպիսով գուցե հանրությունը շատ ավելի լավ է պատկերացնում իրական քաղաքական դրությունը, ըստ այդմ կարող է ապահովագրվել մանիպուլյատիվ ներգործության ռիսկերից, որոնք տեղեկատվական դարում չափազանց բարձր են:

Միևնույն ժամանակ սակայն հարց է առաջանում, թե ի՞նչպիսին էր բանակցային բովանդակությունն ու դինամիկան ավելի վաղ, մասնավորապես սկսած պրահյան գործընթաց ասվածից, որ մեկնարկեց 2004 թվականից: Ի՞նչ հնարավորությունների պատուհանի մասին էին խոսում միջնորդ համանախագահները 2006 թվականին ընդառաջ և ինչու՞ այն «չբացվեց»: Ո՞վ կամ ի՞նչը փակ պահեց այդ «պատուհանը»: Մինչդեռ նշում էին, որ 2006-ը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար ընտրություններից ազատ տարի է և հնարավոր է «ճեղքում»: Իսկ, ի՞նչ կարող էր ստացվել արցախյան ուղղությամբ, եթե, օրինակ, Հայաստանում իրագործվեր 2007-08 թվականների իշխանության անցման փուլի ոչ թե Սերժ Սարգսյանի ծրագիրը, այլ Ռոբերտ Քոչարյանի, որն ակնհայտորեն տարբեր էր և ըստ որի խորհրդարանի մեծամասնություն կլիներ ԲՀԿ-ն, իսկ հանրապետության նախագահ՝ Վարդան Օսկանյանը: Ռոբերտ Քոչարյանն էլ հավանաբար կդառնար վարչապետ:  Ինչու՞ Մոսկվայում հավանության արժանացավ ոչ թե այդ պլանը, այլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ միանձնյա մեծամասնության տարբերակը: Ինչու՞ չափազանց պրագմատիկ և զգուշավոր, հատկապես Ռուսաստանի հարցում ուշադիր և զգայուն Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց մտնել 2008-ի նախագահական պայքար, թերևս լավ պատկերացնելով, որ Հայաստանի իշխանության հարցը Ռուսաստանի համար միշտ եղել է առանցքային գործոն: Հարցերն իսկապես շատ են և դրանց ոչ բոլորի պատասխաններն են արցախյան գործընթացի բովանդակության մեջ, որ ի ցույց կդնեն Հայաստանի հետ կատարվածը: Թեև կատարվածն առանց այդ էլ եղել է բավականին տեսանելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում