Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ոչ թե հայ, այլ Հայաստան, ոչ թե հայրենիքի կարոտ, այլ պետության գիտակցում

Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը լիբանանահայ մտավորականության հետ հանդիպմանn օրերս հայտարարել է, որ Սփյուռքը գունաթափվում է ու մաշվում, երիտասարդները կորցնում են հետաքրքրությունը կառույցների նկատմամբ, անտարբեր դառնում, հեռանում, մեծանում է օտար ազդեցությունը Սփյուռքի վրա: Արամ Առաջինը միևնույն ժամանակ նշել է, որ Սփյուռքը նաև հիասթափվել է Հայաստանից, հատկապես 44-օրյա պատերազմից հետո:

Անհերքելի է, որ սփյուռքում տեղի ունեցող վերափոխումները մեկ տարվա պատմություն չունեն։ Հայաստանի անկախացումից ի վեր՝ մասնավորապես 90-ականների վերջից սկսած, տարեցտարի հայրենիք-սփյուռք հարաբերությունը տեղավորվեց քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում, սկսեց ծառայել առանձին «հայրենակիցների» քաղաքական, իշխանական և բիզնես շահերին: Իսկ համահայկական «քեֆ-ուրախությունները», որ կազմակերպվում էին պարբերաբար, որոնք վերջին տարիներին ավելի հաճախակի բնույթ էին կրում, իրականում այդ միջանձնային հարաբերությունների ծխածածկույթ էին, քող, որը գցվում էր իրականում դեգրադացված իրողությունների վրա: Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը, որովհետև մինչև այժմ այդպես էլ ձևակերպված չէ գլխավոր խնդիրը՝ ի՞նչ է սփյուռքը Հայաստանի համար, և ի՞նչ է Հայաստանը սփյուռքի համար: Մինչև այժմ ձևակերպված չեն Հայաստանի և սփյուռքի օրակարգային խնդիրները, չկա փոխադարձ ամբողջական ճանաչողություն:

«Արի տուն»  կամ «Քայլ դեպի տուն,  կամ չգիտես էլ ուր գալ կամ գնալ ենթադրող ծրագրերը չեն կարող Հայաստան-սփյուռք հարաբերության հիմնարար խնդիրներ լուծել, իսկ տարատեսակ ընդունելությունները որևէ էական արդյունք երկրի, Հայաստան-սփյուռք կապի հաստատման համար չեն կարող տալ: Այդպես տարբեր ծրագրերով աշխարհի տարբեր անկյուններից հայերը գալիս են Հայաստան, դառնում են զբոսաշրջիկ ու հեռանում: Եվ եթե նրանց սրտում մնում է հայրենիքի կարոտը, դա դեռ խնդրի լուծում չէ, քանի որ շատ ավելի կարևոր է պետության գիտակցումը: Նրանք իրենց հետ պետք է սփյուռք տանեն պետության գիտակցումը, ոչ թե հայրենիքի կարոտը: Կարոտն իր հերթին, բայց երբ չկա այդ պետության գիտակցումը, սփյուռքահայի ռեսուրսը մնում է չօգտագործված, պետություն-սփյուռք հարաբերությունը մնում է թերի, չիրացված:

Ընդհանրապես, ժամանակն է, որ խնդիրը Հայաստանում ձևակերպվի ոչ թե զուտ հայրենիք-սփյուռք կամ Հայաստան-սփյուռք, այլ պետություն-սփյուռք տիրույթում: Գիտակցական այդ բազայի վրա պետք է դնել նշաձողը և ձգտել դրան, որի պարագայում էլ, իհարկե, առաջնային քայլը պետք է դառնա պետություն ունենալը, պետություն լինելը, դառնալը: Սփյուռք մենք ունենք, մնում է պետություն ունենանք, դե ֆակտո պետություն, ժամանակակից, մրցունակ պետություն: Եթե դա մի քիչ էլ ուշացնենք, ապա ոչ միայն պետություն, այլ սփյուռք էլ, թերևս, այլևս չենք ունենա:

Միևնույն ժամանակ սփյուռքի կենսունակության մասին Արամ Առաջինի մտահոգության անկեղծությունն ու լրջությունը կասկածի ենթակա չէ, ինչպես որ կասկածի ենթակա չէ Հայաստանի հանդեպ նրա հոգատարությունը: Սակայն ամբողջ հարցն այն է, թե այդ ամենն ինչ պատկերացումների շրջանակով է արտահայտվում և պատճառահետևանքային կապի ու լուծումների ինչ բանաձևեր են դրսևորվում: Կա՞ պատկերացում ու համոզում, որ ժամանակակից աշխարհում Սփյուռքը այդպիսին կարող է մնալ միայն պետական, այլ ոչ ազգային կամ էթնիկ ինքնության հիմքով: Այլ կերպ ասած, Սփյուռքին պահողը լինելու է ոչ թե հայ լինելը, այլ Հայաստան ունենալը: Հայ լինելն այդ առումով կարևոր, անհրաժեշտ, սակայն ժամանակակից աշխարհում այլևս ոչ բավարար պայման է, քանի որ աշխարհը զարգանում է գերարագ և անդադար տեխնոլոգիական հեղափոխության ընթացքով, որը կանգ չի առնում և որը գործնականում ձևավորում է մարդկային ու արհեստական ինտելեկտների համադրությամբ կառուցվող նոր աշխարհ: Ուզենք դա, թե ոչ, ընթացքն առկա է և թերևս անկասելի: Ահա այս պայմաններում անկասկած է դառնում, որ այլևս չեն կարող արդյունավետ աշխատել Սփյուռքի կենսունակության և պահպանության «ավանդական» ինստիտուտները և ուղենիշները: Դրանք լավագույն դեպքում կարող են բերել գետտոյացման, որը բոլորովին պահպանության և կենսունակության հարցի լուծում չէ, այլ Սփյուռքի «դանդաղ մահվան» մի տարատեսակ, պարզապես ժամանակի ու տարածության մեջ նվազ նկատելի:

Խնդիրը սակայն այն է թերևս, որ Հայաստան առանցքի ճանաչումն ու ընդունումը սփյուռքյան միջավայրի համար ունի որոշ հիմնարար խնդրահարույց արգելակներ: Նախ հոգեբանական և մտածողական: Սփյուռքը, հատկապես դրա ինստիտուցիոնալ վերնախավի մի մեծ մասը մշտապես ապրել է այն համոզումով, որ Հայաստանն ունի իր կարիքը, այլ ոչ թե Հայաստանն է իր ինքնության հենակետն ու հավաքականության «ցեմենտը»: Աշխարհը փոխվում է սրընթաց, այդ հոգեբանական և մտածողական համոզումը սակայն մնում է նույնը: Մյուս էական հանգամանքը թերևս այն է, որ այդ առումով փոփոխությունը սփյուռքյան վերնախավի մի շարք շրջանակների, նաև մի շարք «ավանդական» կառույցների համար կարող է նշանակել «կորպորատիվ» շահերից հրաժարման անհրաժեշտություն, դիրքերի վերանայում և այլն: Որովհետև, երբ առանցքում դնում ես Հայաստանը ոչ միայն ճառերի ու բաժակաճառերի, ոչ միայն դեկլարացիաների տրամաբանությամբ, այլ ինքնության վերաբանաձևման հրամայականով, ապա այդ դեպքում հարկ է լինելու շատ խմբերի համար հրաժարվել քաղաքական երկաթյա թվացող «ալիբիներից» և անցնել Հայաստանի հանդեպ վերքաղաքական և վերկուսակցական չափումների: Մինչդեռ, ինստիտուցիոնալ Սփյուռքի գերակշռող մասի կուսակցականացումն ու քաղաքականացումն է, որ սրել է գունաթափման և մաշվելու խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում