Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հետընտրական կրքեր․ Մարդիկ ավագանի անցած ուժերի միջև ցանկացած համաձայնության մեջ փորձում են հանցագործության տարրեր տեսնել

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում շատ համայնքներում անորոշությունը պահպանվում է։ Մինչև հիմա շատ համայնքներում ավագանիներ չեն ձևավորվել, որոշ դեպքերում դատական գործընթացներ կան, որոշ տեղերում ձայների առավելություն ստացած թեկնածուն կալանավորվել է: Շատ համայնքներում չկա կայուն մեծամասնություն, արհեստական կոալիցիաներ են ստեղծվում, որոնց մասնակցում են նաև օրերի ընթացքում ձևավորված քաղաքական ուժերը:

Թեմային անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը նշեց, որ մասնավորապես, Փարաքարում է անհասկանալի իրավիճակ, որտեղ երկու թեկնածուներ հայտարարում են, որ իրենք ընտրվել են համայնքի ղեկավար. «Թեկնածուներից մեկը 10 ձայն է ստացել, որը ավագանու 21 անդամների ձայների կեսից քիչն է, բայց այդ մարդիկ մտածում են, որ եթե դեմ քվեարկող չի եղել, այսինքն մնացածը փաստացի ներկա չեն եղել, նշանակում է՝  ինքն ընտրվել է: Իհարկե, դա աբսուրդ է:

Մի խնդիր էլ կա Վարդենիսում, որտեղ «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը կալանավորվել է: Այստեղ խնդիրը միայն Արամ Հարությունյանին կալանավորելը չի, այլ այն, որ ընտրություն քվեարկության արդյունքների հաշվարկն իրականացնելուց հետո զրո ամբողջ հազարերորդական մասերով կարող էին համեմատել ու հասկանալ, որ Արամ Հարությունյանի ներկայացրած դաշինքը պետք է ստանար մեկ լրացուցիչ մանդատ, բայց քանի որ հարյուրերորդականով են միայն չափել, երկու թեկնածուներին էլ ստորակետից հետո 46 է գրած, մանդատը տվել են ըստ օրենսգրքի ավելի շատ մանդատ ունեցող ուժին, այս դեպքում ՔՊ-ին: Օրենսգիրքը չի սահմանում, թե ստորակետից հետո որերորդ թվով պետք է առաջնորդվել: Այսինքն ըստ օրենսգրքի, եթե ձայները հավասար են, մանդատը բաժին է հասնում ՔՊ-ին, բայց իրականում հազարերորդական մասով ավելի է «Միասնական Վարդենիսի» ձայները, իսկ այդ դեպքում մանդատը տրվում է «Միասնական Վարդենիսին»:

Այստեղ նաև մի ուրիշ անհասկանալի բան կա. մենք փորձում ենք հասկանալ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ երկու թեկնածուն էլ ստացել են փաստացի 13 ձայն, ու այդ դեպքում ո՞նց են ՔՊ-ի  թեկնածուին համարում հաղթած»,-ասաց նա:

Վարդինե Գրիգորյանը նկատեց, որ Վեդիում էլ ընդհանրապես պետք է նոր ընտրություններ տեղի ունենան, քանի որ ավագանու անդամները վայր են դրել մանդատները. «Եթե ավագանու անդամները 2/3-ից պակաս է, ապա պետք է լինեն նոր ընտրություններ»:

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ համայնքներում առավելագույն ձայներ ստացած կուսակցության կամ դաշինքների թեկնածուներ են կալանավորվում, Վարդինե Գրիգորյանն ասաց. «Ցանկացած քաղաքական գործչի կողմից արված հանցագործությունը քաղաքական է և նրա նկատմամբ հետապնդումը չի կարող միանշանակ ընկալվել: Որովհետև մարդկանց մոտ հարցեր են առաջանում, բա ինչու հիմա, բա ինչու առաջ չէին ձերբակալում: Դրանք բնական հարցեր են: Հնարավոր է, որ որոշ դեպքերում այդ ձերբակալություններն արդարացված են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ամեն դեպքում այն, որ մի դեպքում շատ արագ արձագանքում են, մի ուրիշ դեպքում ուշացած են արձագանքում, մի այլ դեպքում քաղաքականապես շատ սխալ ժամանակ են արձագանքում, դա իհարկե, չի կարող հարցեր չառաջացնել»:

Հարցին, թե այս անորոշությունները կարո՞ղ ենք համարել Ընտրական օրենսգրքի բաց և ինչ պետք է անել հաջորդ անգամ նման խնդիրների առջև չկանգնելու համար, Վարդինե Գրիգորյանն ասաց. «Իմ կարծիքով սա ոչ այնքան ընտրական օրենսգրքի խնդիրն է, որքան տեղեկացվածության: Մարդիկ հենց ավագանու նիստի ժամանակ էին սովորում, թե ինչ են անելու՝ արդյունքում աբսուրդի հասցնելով իրենց կամայականությունները, իրենց պատկերացումները, թե  ինչ պետք է անել: Իհարկե, որոշ բաներ պետք է փոխել, առնվազն մանդատների բաշխման հարցում մնացորդները հաշվելու մասով: Նաև չպետք է լինի օրենսգրքում դրույթ, որ եթե ձայները հավասար են, համայնքի ղեկավար է ընտրվում տարիքով ավագը: Դա խտրականություն է:

Խնդիրն այն է, որ մարդիկ սովոր չեն հրապարակային համաձայնությունների, քաղաքական գործընթացների, և սկսում են կիրառել  ոչ հրապարակային, ապօրինության հասնող մեթոդներ: Իրականում պետք է լինեին քաղաքական բանակցություններ: Այսինքն պետք չի հիվանդագին ընդունել, որ այս մեկը, մյուսի հետ հուշագիր ստորագրեց, դա է ճիշտը: Չգիտես ինչու, այդ բոլոր համաձայնությունները մեկնաբանվում են որպես բացասական: Իրականում նորմալ են այդ բանակցությունները, համաձայնությունները: Սակայն մարդիկ ցանկացած համաձայնության մեջ փորձում են հանցագործության տարրեր տեսնել: Եթե մենք համաձայնել ենք, որ ոչ թե անհատներ են ավագանիում, այլ կուսակցություններ, խմբակցություններ, ուրեմն պետք է  համաձայնեինք նաև կոլեկտիվ պատասխանատվությանը, համագործակցությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում