Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պահանջեք ադրբեջանական զորքի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և գերեվարված անձանց վերադարձ․ ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կոչը ԵՄ-ին

ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ, խախտելով 1994թ. զինադադարի մասին համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունը՝ Ղարաբաղյան խնդիրը լուծել առանց ուժի կիրառման, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության` հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին դրույթները, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Ագրեսիայից զերծ չմնացին նաև Հայաստանի Հանրապետության մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Պատերազմական գործողություններն ուղեկցվեցին բազմաթիվ միջազգային հանցագործություններով, ներառյալ արգելված զինատեսակների, այդ թվում՝ ֆոսֆորային զենքի կիրառմամբ և խաղաղ բնակչության զոհերով ու կրոնա-մշակութային հուշարձանների ոչնչացմամբ: 44-օր տևած ռազմական գործողություններն ավարտվեցին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հայտարարությամբ:

Այդուհանդերձ, հիշյալ հայտարարության ստորագրումից ի վեր վերջին մեկ տարում Ադրբեջանի բռնապետական վարչակազմը շարունակում է ի լուր աշխարհի հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, մասնավորապես` Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի և մայրաքաղաք Երևանի նկատմամբ, ինչը զուգորդվում է Հայաստանի տարածք ադրբեջանական զորքի պարբերական ներխուժումներով և այլ բնույթի սադրանքներով, այդ թվում` գերեվարումներով, քաղաքացիական անձանց սպանություններով և այլն:

Առայսօր Ադրբեջանը չի վերադարձրել 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված անձանց, որոնց թիվը հարյուրից անց է: Դա ոչ միայն միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949թ. Ժնևյան կոնվենցիայի կոպիտ ոտնահարում է, այլև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի խախտում:

Ընդ որում, թեև առնվազն ընդհանուր 120 անձի վերաբերյալ կան հիմնավոր ապացույցներ, որ նրանք գերության մեջ են, Ադրբեջանն այս պահին նրանցից միայն 40-ի գերության փաստն է հաստատել․ մյուսների վերաբերյալ պնդում է, թե նման անուններով անձանց չի կարողացել նույնականացնել՝ այսպիսով ոչ միայն չկատարելով բոլոր գերիների վերադարձի վերաբերյալ համաձայնությունը, այլև՝ թաքցնելով նրանց իրական թիվը, փաստացի պարարտ հող ստեղծելով հնարավոր գերության մեջ գտնվող անձանց կյանքի իրավունքի խախտման համար։

Այդ անձանցից մի քանիսի նկատմամբ Ադրբեջանն իրականացրել է քրեական հետապնդում շինծու մեղադրանքներով: Ակնհայտ է, որ Ադրբեջանը գերեվարված անձանց պատանդ է պահում իր քաղաքական հավակնությունները կյանքի կոչելու նպատակով Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար: Գերեվարված հարյուրավոր անձինք և նրանց հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հատարարելով, որ ի թիվս մարդու իրավունքների այլ խախտումների, Ադրբեջանում գերության ժամանակ ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի: Առկա են ստույգ փաստեր գերության մեջ գտնվող անձանց, այդ թվում` կանանց սպանությունների մասին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն իսկ մի քանի գործերով` Կարեն Պետրոսյանի, Մամիկոն Խոջոյանի, Մանվել Սարիբեկյանի և այլն, ճանաչել է Ադրբեջանի գերության մեջ հայտնված անձանց կյանքի իրավունքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի խախտումներ: Դատարանն ընդունել է նրանց ներկայացուցիչների այն պնդումները, որ Կարեն Պետրոսյանը ենթարկվել է խոշտանգումների և սպանվել, այդ թվում` գլխատման միջոցով, իսկ 77-ամյա Մամիկոն Խոջոյանի վրա կրակել են, դիզվառելիք ներարկել և ենթարկել այլ խոշտանգումների: ՄԻԵԴ-ը ճանաչել է նաև խոշտանգումների և կյանքի իրավունքից ապօրինի զրկման փաստերը նաև Մանվել Սարիբեկյանի և այլ վճիռներով:

2020թ. պատերազմի ընթացքում և հրադադարի հայտարարության ստորագրումից ի վեր ևս բազում են ապացույցներն այն մասին, որ այդ ընթացքում Ադրբեջանի գերության մեջ հայտնված անձինք սպանվել, անհայտ հանգամանքներում անհետացել, ենթարկվել և շարունակում են ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի՝ էթնիկ պատկանելության հիմքով խտրականության զոհ դառնալով:

Ադրբեջանը խախտում է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը, ըստ որի` «ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության տակ», որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ չի տրվում վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ Ավելին, անգամ ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի այն տարածքներում, որտեղ դեռ հայ բնակչություն է մնացել, չի խոչընդոտում ադրբեջանցի զինվորականներին՝ իրականացնել խաղաղ հայ բնակիչների սպանություններ:

Ադրբեջանի այս գործողություններն իրենց սուր դրսևորումն էին ստացել ս.թ. մայիսի 12-ին, երբ Ադրբեջանը ագրեսիայի էր ենթարկել Հայաստանի Հանրապետությունը՝ ներխուժելով նրա Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, որտեղ ամրացել և մնացել է առայսօր: Այդ ներխուժման արդյունքում ևս հայկական կողմից զինծառայողներ էին հայտնվել ադրբեջանական գերության մեջ:

Ս.թ. նոյեմբերի 10-ին Ադրբեջանը նոր սրությամբ է վերսկսել իր սադրիչ գործողությունները` մաքսակետեր տեղադրելով Գորիս-Կապան-Որոտան ճանապարհին, իսկ նոյեմբերի 15-ին նաև Կապան-Ճակատեն ճանապարհին` դրանով մեկուսացնելով մի շարք հայկական գյուղեր և անվտանգության սպառնալիքներ ստեղծելով այդ գյուղերի բնակիչների համար:

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանն սկսել է արդեն լայնածավալ մարտական գործողությունները Հայաստանի արևելյան սահմանին` մեծ թվով զինված ուժերի և զրահատեխնիկայի ներգրավմամբ: Արդյունքում, այս պահի դրությամբ, Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի զգալի հատված: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաղորդել են, որ այդ գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի զոհեր, գերիներ և անհետ կորած անձինք, որոնց թիվն անցնում է երկու տասնյակը:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների գործընկերներին.

աներկբա և հասցեական ձևակերպումներով խստիվ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հանդեպ և պահանջել ադրբեջանական զորքի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և գերեվարված բոլոր անձանց անհապաղ վերադարձ,

պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել հայատյացության բոլոր դրսևորումները, ինչի կապակցությամբ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի,

դիվանագիտական և այլ հնարավոր հասանելի խողովակներով, այդ թվում` պատժամիջոցների կիրառմամբ զսպել Ադրբեջանի իշխանությունների տարածքային նկրտումները, որոնց նպատակը Հայաստանի նկատմամբ անվտանգության սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի ժողովրդավարությունը վտանգելը և հայ ժողովրդին իր բնօրրանից վտարելն է,

ձեռնարկել գործուն միջոցներ, որպեսզի Ադրբեջանի վերոհիշյալ հայատյաց և զավթողական գործողությունների արդյունքում համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում, այդ թվում` քաղհասարակության միջև չդառնա պատրանքային` լրջորեն վտանգելով նաև Արևելյան գործընկերության ապագան:

Ծանոթություն․ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում