Իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում առավոտվա դրությամբ հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայտնում են պաշտպանության նախարարությունից: Երեկվա մարտերում հակառակորդն ունեցել է մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Պաշտոնական Բաքուն մինչդեռ հայտարարում է ընդամնեը 7 զոհի, 10 վիրավորի մասին։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտերի ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ:









































