Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Արտախորհրդարանական ուժերը կրկին կհանդիպեն Փաշինյանին. «Վարչապետից կստանանք հարցերի պատասխանները, ոչ թե ինչ-որ մուտիլովշչիկներից»

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունենալու արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ: Ավելի վաղ նա արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակն անվանել էր մտագրոհի տեղ: Որքանով է այդ հարթակը դարձել մտագրոհի տեղ, որքանով է այն արդյունավետ, և արդյոք արտախորհրդարանական այն ուժերը, որոնք մասնակցել են նախորդ հանդիպումներին, այս անգամ ևս կմասնակցեն:

Մասնավորապես, Տիգրան Արզաքանցյանը այդ հանդիպումների ժամանակ ներկայացնում էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, սակայն նա այլևս որևէ առնչություն չունի այդ կուսակցության հետ, փոխարենը նշանակվել է Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «ԱԼՅԱՆՍ» կուսակցության գերագույն խորհրդի նախագահը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հավաստիացրեց, որ վարչապետի հետ հերթական հանդիպմանը մասնակցելու է. «Բա չգնա՞մ տեսնեմ՝ ինչ է կատարվում: Մենք ընտրությունների արդյունքներով չենք եկել իշխանության և հնարավորություն չունենք կատարելու մեր ծրագրերը, դրա համար այդ ծագրերը ներկայացրել ենք վարչապետի հետ հանդիպմանը: Նախորդ անգամ 5 հարց էի ես ներկայացրել, որից երկուսը արդունավետ գնաց առաջ։ Մենք կոլեգիալ քննարկում ենք, որ այդ հարցերն առաջ տանենք: Դրանք վերաբերում են մեր ազգի զարգացմանը, արդյունավետ աշխատանքին:

Ես չէի պատկերացնում, որ այդքան ներկայացրած հարցերի մեջ իմ ներկայացրածներից երկուսը կընդգրկվի: Եթե մեր աշխատանքը արդունավետ լինի, օգտակար քայլերի դիմենք, գնա առաջ, ինչի՞ պետք է հրաժարվեմ: Իմ ժամանակը ինձ համար ամենաթանկն է, որ իմանամ անիմաստ եմ ժամանակ ծախսում, չեմ գնա»,-հայտարարեց Արզաքանցյանը՝ հավելելով, որ այս անգամ կներկայանա որպես «ԱԼՅԱՆՍՍ» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ:

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «ԱՌաջւին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ դեռևս օգոստոսին ինքը հայտարարել էր, որ սեպտեմբերյան հանդիպումը կարող է լինել վերջինը կամ վերջիններից մեկը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է մասնակցել Փաշինյանի հետ հանդիպումներին, նա պատասխանեց. «Սեպտեմբերի կեսի հանդիպումից հետո հաջորդը պետք է լինի հոկտեմբերի վերջին, որի հրավերն արդեն իսկ ստացել ենք: Մեզ համար դեռևս այնքան էլ միանշանակ չէ հետայսու ևս մեր մասնակցության նպատակահարմարությունը: Ինչպես հրապարակավ հայտարարել էինք, Պահպանողական կուսակցությունը հանդիպումներին մասնակցել էր՝ ելնելով պետականության համար շանթարգելի առաքելության գիտակցումից: Բայց դեռևս օգոստոսին բառացի նշել էի, որ սեպտեմբերյան հանդիպումը կարող է լինել վերջինը կամ վերջիններից մեկը:

Մեր երկիրը հիմա շատ փխրուն իրավիճակում է՝ կապված միջազգային ու տարածաշրջանային բարդագույն զարգացումների հետ, և որևէ կտրուկ քայլ այսօր կարող է վտանգավոր լինել: Մենք ջուր չենք լցնի Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող ռուս-թուրքական ջրաղացին: Խորենացին դեռևս 1600 տարի առաջ էր ասել, որ սեփական հիվանդ ոչխարը չի կարելի փոխել օտարի առողջ գազանի հետ»:

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ևս մտադիր է մասնակցել վաղը կայանալիք հանդիպմանը. «Այո, մասնակցելու եմ, մենք ընդամենը մեկ անգամ ենք ամսվա մեջ հանդիպում, ծիծաղելի կլինի ասել որ արդյունավետ է, բայց ասել անարդյունավետ է, դա էլ չեմ կարող: Բոլոր հանդիպումների ժամանակ պնդում եմ, որ պետք է եվրաինտեգրման հարցը քննարկել է: Այդպիսի կառույց խորհրդարանում կա, բայց այն անարդունավետ է, և պետք է ավելի լուրջ պետք է զբաղվել դրանով»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք եվրաինտերգրման գործընթացից ինքը գոհ է, Խզմալյանը պատասխանեց. «Ոչ իշխանության մաս եմ կազմում, ոչ էլ իրավունք ունեմ իրենց անունից խոսել, բայց չմոռանանք, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, այդ երկրների դեսպաններն առաջինը վերցրին իրենց վրա այդպիսի գործառույթ, և Հայաստանի եվրոպական կուսակցությունը ստեղծված է հենց այդ գործընթացը սպասարկելու համար: Այնպես որ, եթե իշխանություններն ուզում են մնալ քաղաքական դաշտում, այլ ճանապարհ չունեն»:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը ևս մասնակցելու է վաղվա հանդիպմանը, ով դա շատ արդյունավետ հարթակ է համարում. «Գնալու եմ մեր կուսակցության պատկերացումներով, հենց այդ ծրագրի շրջանակներում: Ուրիշ այլ թեմաներ էլ կան, բացի այդ, առաջին աղբյուրից վարչապետից կստանանք հարցերի պատասխանները, ոչ թե ինչ-որ մուտիլովշչիկներից»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում