Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ

Հանուն Հանրապետության կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 44-օրյա պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ։

Լրանում է Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ՝ Ադրբեջանի հանցագործ կոռումպացված ռեժիմի քաղաքական որոշմամբ եւ վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սկսած՝ 44-օրյա պատերազմի տարելիցը։

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը սկսված աղետալի, հազարավոր լուսավոր կյանքեր խլած, պետական հայատյացությամբ պայմանավորված բազմաթիվ պատերազմական հանցագործություններով եւ էթնիկ զտումներով ուղեկցված պատերազմը Հայաստանի ինքնիշխանության վրա հավելյալ ճնշումների եւ Հայաստանի ու Արցախի անվտանգության նոր մարտահրավերների առջև ճանապարհ բացեց, վեր հանեց մեր Անկախության երեսնամյա ժամանակաշրջանում ընդունված քաղաքական որոշումների, անվտանգության, պաշտպանության, պետական ինստիտուտների վերաբերյալ պատկերացումների, շրջանառվող քաղաքական կարծրատիպերի սնանկությունն իրենց ամբողջության մեջ։

Պարտությունը առաջ է բերում մեր՝ օրվա հրամայականը եւ բացարձակ առաջնահերթությունը․ Ազատ եւ Անկախ Պետականության ներկայի եւ ապագայի մասին մեր պատկերացումների վերաիմաստավորումը, մեր սխալների վերհանումը եւ սրբագրումը, մեր պետական համակարգերի եւ ենթահամակարգերի գործունեության մասին նոր հայեցակարգերի մշակումը եւ գործարկումը՝ 21-րդ դարի անվտանգային մարտահրավերներին համարժեք եւ համապատասխան։

Արձանագրում ենք նաեւ, որ պարտվել է մեր արտաքին քաղաքականությունը, անվտանգության քաղաքականությունը, մեր պատկերացումները ռազմավարական դաշնակցի, բարեկամների, գործընկերների, ընդհուպ
թշնամիների մասին, նրանցից ոմանց հետ գործակցության շուրջ, եւ մեկամյա վաղեմության՝ միջազգային հանրության 44-օրյա քար լռությունը եւ փաստացի անգործությունը։

Միեւնույն ժամանակ, միանգամայն ճիշտ համարելով հռչակված՝ խաղաղ զարգացմանը ձգտելու քաղաքական կուրսը, անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ առանց հաշվի առնելու միջազգային հարաբերություններում առաջացած և շարունակվող նոր միտումները, առանց վերարժեւորելու հայ ժողովրդի՝ ազատ, անկախ եւ ժողովրդավարական ապագա կերտելու անբեկանելի եւ անսակարկելի կամքը՝ միայն հռչակումները բավարար չեն լինի այն իրականություն դարձնելու համար։

Արժեքային հենքով նոր դաշինքների կազմավորումը, քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հրամայականները ոչ թե քաղաքական նախապատվության հարց են, այլ թելադրված են մեր ազգային անվտանգության, տեխնոլոգիական արդիականացման, վերազինման եւ զարգացման արմատական շահերով, որոնց հետապնդումը եւ իրականացումը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի կարեւորագույն գրավականն
են։

Սգալով եւ հարգելով մեր նահատակված հերոսների հիշատակը, մեր սրբազան պարտքն ենք համարում աներեր կերպով շարունակել մեր ամենօրյա բարեխիղճ ծառայությունը մեր պետականության, պետական ինստիտուտների, մարդու անօտարելի ազատությունների եւ ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդման գործին՝ հանուն Ազատ եւ Անկախ Հայաստանի Հանրապետության, հանուն Ազատ եւ Անկախ Արցախի Հանրապետության։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում