Saturday, 04 07 2026
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի

Սահմանները ստիպված կլինեն փակել․ ուշացել ենք, և դա ողբերգական հետևանքներ է ունենալու նաև հարևան երկրների համար

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Վրաստանում արձանագրվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, կարելի՞ է արձանագրել, որ առողջապահական հակամարգը փլուզվել է:

Դե ինչպե՞ս կարելի է գնահատել, իհարկե, աղետ է: Մենք աշխարհում առաջին տեղում ենք մահացության մակարդակով: Միաժամանակ, իշխանությունները չեն ձեռնարկում անգամ 10 տոկոսն այն միջոցառումների, որոնք կիրառվել էին մեր երկրում անհամեմատ ավելի համեստ ցուցանիշների դեպքում: Միայն երեկ են արգելել հասարակական տրանսպորտի գործունեությունը և պարտադրել բոլորին կրել դիմակներ փողոցում:  դեպ, վերջին պահանջը շատ քչերն են կատարում: Իշխանությունների նման «տարօրինակ» վարքի պատճառը աշնանը կայանալիք տեղական ընտրություններն են: Մեզ մոտ արդեն հիվանդանոցներում տեղ չկա, չկան մասնագետներ, շտապօգնության մեքենան ժամանում է կանչից հետո շատ ժամեր անց: Իսկ ամենավատն այն է, որ առանց լուրջ սահմանափակումների մարդիկ չեն զգում վտանգը: Պատվաստումների գործընթացը լրջորեն սկսվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մենք ուշացել ենք, և դա ողբերգական հետևանքներ է ունենալու ինչպես Վրաստանի, այնպես էլ հարևան երկրների համար:

Հնարավոր համարում եք, որ սահմանները նորից փակվեն, թե հենց սահմանների փակ լինելն էլ հանգեցրել  է Վրաստանում այս իրավիճակին, քանի որ սկզբում Վրաստանը ամենաշատն էր պաշտպանված։

Սահմանները փակելու համար արդեն ուշ է, բայց բոլոր դեպքերում ստիպված կլինեն փակել: Շատերը չեն հավատում պատվաստմանը, և իզուր: Եթե մենք պատվաստումները սկսեինք գոնե մի քանի ամիս առաջ, նման աղետից հնարավոր կլիներ խուսափել:

Արդյոք կա մոտավոր գնահատական, թե որքանով է կորոնավիրուսը վնաս հասցրել Վրաստանի տնտեսությանը:

Տնտեսության վնասի վերաբերյալ ցանկացած գնահատական, ընդ որում, ոչ միայն Վրաստանում, նման է փաստերը մանիպուլացնելուն, վատ համատեղելի համեմատություններ անելուն՝ սեփական տեսակետը հիմնավորելու համար: Այնպես որ, եկեք չզբաղվենք շամանություն անելով: Մարդին վնասներ են կրել, հատկապես տուրիզմի բիզնեսում: Տնտեսությանը գուցե այդքան էլ մեծ վնաս չի հասցվել, բայց այ մարդկանց վնասը զգալի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում