Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 42-ի։ Այս մասին հայտնում է RT Arabic-ը՝ հղում անելով վարչապետ Այման Բենաբդերահմանի հայտարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր կրակի դեմ պայքարում առնվազն 25 զինվորականի մահվան մասին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման շրջանակում երկիրը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը և ներկայում բանակցում է հատուկ ինքնաթիռների տրամադրման հարցի շուրջ։
Կրակի տարածման օջախներ են առկա երկրի 14 շրջաններում։ Որպես հրդեհի պատճառ իշխանություններն անվանում են անոմալ շոգը։








































