Tuesday, 28 07 2026
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամաս չեն գնացել, որ մենք այստեղ իրար ատենք․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իր՝ ՔՊ-ի հիմնադիր անդամ լինելը չի խոչընդոտելու ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում արմատական տարբեր մոտեցումների առկայության պարագայում ներխորհրդարանական աշխատանքները կազմակերպելուն և համագործակցությանն ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ հայ ժողովրդի համընդհանուր շահի գիտակցումը գերակա է:  Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

«Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաև ՍԴ-ն հաստատեց դրանց արդյունքները: Ուզում եմ շնորհավորել ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, որը, ցավոք, բացակայում է և «Պատիվ ունեմ» դաշինքին՝ խորհրդարան անցնելու առիթով»,-ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նկատեց՝ 8-րդ գումարման ԱԺ-ն աշխատանքի է անցնում ՀՀ  և ողջ հայության համար դժվարագույն  ժամանակներում, ինչը ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն, քան երբևէ:  «Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ ու տարաձայնություններ: Բայց պետք է նաև աներկբա վերահաստատենք, որ ՀՀ-ում մենք թշնամիներ չունենք և չենք կարող ունենալ»,-ասաց նա:

Սիմոնյանը շեշտեց՝ թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից և առհասարակ՝ առօրյայից: «2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիները չեն գնացել ընտրատեղամաս, որ մենք այստեղ իրար ատենք կամ ամբիոնից ատելության խոսք տարածենք: Բավական է, հայ ժողովուրդն առանց այդ էլ դժվար պատմական փուլ է անցնում: Եվ բոլորիս խնդրում եմ և հորդորում, որ անկախ այսօրվա քվեարկություններում գրանցված արդյունքներից՝ վերափոխվենք հանուն ՀՀ-ի, հանուն հայ մարդու: Մենք գիտենք, որ մեր երկրի անվտանգությունն առաջնային և կարևորագույն խնդիրներից է»,-ասաց նա:

Ընտրվելու պարագայում Սիմոնյանը խոստացավ, որ իր առաջնային խնդիրներից է լինելու ապահովել ԱԺ-ի անխափան գործունեությունը և արդյունավետությունը: Նա բազմաթիվ անելիքներ է տեսնում արտաքին հարաբերությունների ոլորտներում: «ԱԺ-ն այդ տեսանկյունից լավագույն հնարավորությունն  է բոլորիս համար, և այստեղ նույնպես անելիքներ կան»,-նշեց նա:

Հաջորդ կարևորագույն գործը Սիմոնյանը համարեց օրենսդիր գործունեության ապահովումը:

«Այսօր մենք ունենք համատեղ աշխատանքի հնարավորություն: 8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկը յուրահատուկ զրոյական կետ է, որտեղ բոլորս մեր աշխատանքի, ոճի և ապագա անելիքի տրամաբանության ձևավորման հիմքն ենք դնելու: Ոչ մի անհնար բան մեզ համար չկա: Պետք է միայն քաղաքական կամք և գիտակցում, որ մեր երկրի ապագան կերտում ենք հիմա: Ընտրվելու պարագայում բաց եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի  նպաստ մեր պետության և ժողովրդի: Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները՝ հանուն մեծ նպատակի »,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում