Հնդկաստանի հյուսիսային հատվածներում մուսսոնային անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրևների սեզոնը: Երկրի տարբեր հատվածներից տեղեկություններ են ստացվում հեղեղումների ու դրա հետևանքով դժբախտ պատահարների մասին:
Նախորդ շաբաթ երկրի արևմտյան Մահարաշտրա նահանգում հեղեղումներից մահացել էր ավելի քան 190 մարդ: