«Ին-Ֆա» թայֆունը կիրակի օրը հասել է չինական Չժեցզյան նահանգի ափեր: Այս մասին հայտնում են չինական պաշտոնական լրատվամիջոցները:
Թայֆունի գոտում քամու ուժգնությունը մոտ 137 կմ / ժամ է:
Դրա պատճառով ՉԺՀ ափամերձ շատ շրջաններում կասեցվել է երկաթուղային, օդային տրանսպորտի, ինչպես նաև նավերի շարժը:
Շանհայի և Նինբոյի խոշոր նավահանգիստները դադարեցրել են աշխատանքը: