Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Իրանի ու մեր շահերը համընկնում են, բայց հարցն այն է՝ արդյոք նրանք կարող են դա անել

Իրանն ընդգծում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումների շարունակմանն Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Հարավային կովկասյան տարածաշրջանում հնարավորինս շուտ կայուն խաղաղության հաստատելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցավ հայտնելով հայ-ադրբեջանական կողմերի միջև բաղումների արդյունքում մարդկային կորուստների ու վիրավորումների կապակցությամբ, Սաիդ Խաթիբզադեն Երևանին ու Բաքվին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և սահմանային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև շեշտել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն լարվածությունն ու վերջ դնեն հակամարտությանը: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, Խաթիբզադեն Իրանի պատրաստակամությունն է հայտնել, օգնել կողմերին՝ կայուն խաղաղության հաստատման հարցում:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Մինսկի խմբի ձևավորումից ի վեր Իրանը անընդհատ փորձեր է արել ներգրավվել հակամարտության կարգավորման հարցում. «Մի ժամանակ նույնիսկ այսպիսի սկզբունք էր գործում՝ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների ուժերով։ Եթե նկատել եք, Թեհրանի կողմից շարունակաբար եղել է առաջարկ լինել երկու  երկրների միջև միջնորդ։ Եթե Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները լավ են եղել, Բաքուն համաձայնել է, եթե ոչ՝ դեմ է հանդես եկել, բայց գործնական քայլեր չեն արվել։ Հիմա իմ կարծիքով սա հերթական մի փորձ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  խոսքերով՝ պետք է նաև հստակ դառնա, թե ով է ղեկավարելու երկրի արտաքին գերատեսչությունը։ Միևնույն ժամանակ Բեգիջանյանը նշեց,  որ քիչ հավանական է, որ արտաքին քաղաքականությունը փոփոխության ենթարկվի։Իրանն ամեն դեպքում մտահոգվելու առիթ ունի՝ եթե լարվածություն իր հարևանությամբ մեծանում է։ Նրանք իրենց ազգային անվտանգության հարցերով միանշանակ մտահոգված են, եթե հարևանությամբ լարվածությունը մեծանա»։

Իրանագետը նշեց՝ Թեհրանի շահերից է բխում լինել հայամետ, բայց հարցն այն է՝  արդյոք նրանք կարող են դա անել․ «Տեսեք՝ Ադրբեջանը շնորհակալություն է հայտնում Թեհրանին պատերազմի դիրքորոշման համար, բայց երկուսն էլ գիտեն, որ իրենց շահերը շատ դեպքերում հակասում են, քան համընկնում։ Իրանը Ադրբեջանում կրոնական հարցերով է շահագրգիռ, Ալիևն էլ այդ ուղղությամբ քայլեր է անում»։

Էմմա Բեգիջանյանն ընդգծեց՝ պետք չէ որևէ երկրի դիտարկել որպես բարեկամ, պետք է ուսումնասիրել, թե որ հարցերում են համընկնում շահերը․ «Բարեկամ ես, եթե շահերդ համընկնում են։ Մեր շահերը համընկնում են Իրանի շահերին, բայց Իրանն ունի նաև  այլ շահեր՝ իսլամական աշխարհում առաջնորդի դեր ունենալու հարցում, որպես իսլամի հովանավոր՝ իրեն հանկարծ չմեղադրեն։ Իսկ այս գործոնը մշտապես  շահարկել է Ադրբեջանը, երբ ղեկավարները եղել են սովետական աթեիստներ։ Իրենց դիվանագիտությունը հստակ աշխատանք է տարել։ Իսկ մեր դիվանագիտությունը միշտ թույլ է եղել, հատկապես ՝ քարոզչական ոլորտում։ Ես միշտ նկատել եմ դա։ Նրանք հարձակվում են, նույն օրը հայտարարում, թե հայերը խախտեցին  հրադադարը։ Իրենք  հստակ քարոզչություն են տանում։ Իսկ մենք ոչ մի բան չենք անում, դիվանագիտությունն աշխատանք չի տանում։ Մեր պարտությունների զգալի մասը հենց այս քարոզչության ոլորտում տանուլ տալու պատճառով է եղել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում