Եվրամիության (ԵՄ) եւ Եվրոպայի տնտեսական գոտու (ԵՏԳ) երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակն այս շաբաթ 64,3 տոկոսով աճել Է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Այդ մասին ասված Է Եվրոպայի Հիվանդւթյունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի (ECDC)՝ հուլիսի 16-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: Փորձագետների տվյալների համաձայն՝ հիվանդացության աճ Է դիտվում 20 երկրներում:
Առավել կտրուկ ցատ Է արձանագրվել 15-ից մինչեւ 24 տարեկան անձանց թվում: Նշվում Է, որ այս պահին «ԵՄ-ի եւ ԵՏԳ-ի երկրներւմ հիվանդանոցների բեռնվածության մակարդակը մնում Է կայուն», ըստ որում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը նվազում Է ինը շաբաթ շարունակ: