Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 329 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 31 982 թեստ։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 326 441 դեպք: Այստեղից ապաքինվել է 306 264 մարդ, մահացել՝ 4 379 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 77 343 մարդ, օրական ցուցանիշը՝ 4 056: