«Առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու այս պահին գործող օրենսգրքով։ ԱԺ արտահերթ ընտրությունների կարգավորումները մեկ ստորակետով անգամ չեն փոփոխվում»,- այս մասին «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Փաթեթով նախատեսվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը: