Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

«Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ տապալեցին ԸՕ բարեփոխումները․ նրանց ձեռնտու է Սերժ Սարգսյանի հագով կարված ԸՕ-ն

Հունիսի 20-ի ընտրությունները, ըստ էության, լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ որոշեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամբողջական փաթեթի քննարկումը հետաձգել հաջորդ շաբաթ։ Իսկ դա նշանակում է, որ նախագիծը քննարկվելու է ընտրությունների նշանակումից հետո, քանի որ ըստ ժամանակացույցի հաջորդ երկուշաբթի օրը նախագահը սահմանադրության համաձայն նշանակելու է արտահերթ ընտրությունների օրը։

Հիշեցնենք, որ սահմանադրությամբ սահմանվում է, որ վարչապետ չընտրելու երկրորդ փորձից հետո  նախագահն անհապաղ նշանակում է ընտրություններ։ Այսինքն ենթադրվում է, որ մայիսի 11-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց անմիջապես հետո, հենց երկուշաբթի երեկոյան նախագահը հրամանագիր կստորագրի ընտրությունների նշանակման վերաբերյալ։ Այս գործընթցից հետո ընտրական օրենսգրքի փաթեթի քննարկումը, ընդունումը որևէ կերպով  արդեն չի վերաբերելու հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին։

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ընտրությունների նշանակվելուց հետո արդեն հնարավոր չէ խաղի կանոններ փոխել, իսկ եթե անգամ փոխվի էլ՝ դա չի կարող վերաբերել այս ընտրություններին։ Սկսած 2018-ից ընտրական բարեփոխումների վրա աշխատող Իոաննիսյանն այսօր արդեն արձանագրում է, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր  չեն ցանկանում ընտրական բարեփոխումները․«Իշխանության մեջ կան մարդիկ, ում ձեռք է տալիս այս վիճակը, կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ այս նախագիծը ընդունվի։ Նրանց ձեռք է տալիս, որ Սերժ Սարգսյանի հագով կարված ընտրական օրենսգիրքը մնա»,-ասաց Իոաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ ովքե՞ր են այդ մարդիկ, մեր զրուցակիցը պատասխանեց․«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ պետաիրավական հանձնաժողովից։ Ի վերջո  հենց իրենք որոշեցին, որ պետք է հետաձգվի նախագծի քննարկումը։ Պետաիրավական հանձնաժողովում կան «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ, ովքեր առհասարակ ամեն տեսակի բարեփոխում ձախողելու համար հազար ու մի պատճառ կարող են հորինել, կան պատգամավորներ, ովքեր հասկանում են, որ բարեփոխումներ պետք են, բայց չեն հասկանում ինչն է պետք, ինչը՝ ոչ և կան մարդիկ, ովքեր կոնկրետ ՔՊ-ում ինչ-որ գործողությունների համար են պատասխանատու և չեն ուզում, որ ընտրությունների ժամանակ իրենց կյանքը բարդանա  և իրենք անընդհատ վերահսկողության տակ լինեն, գործեն ավելի խիստ վերահսկողության տակ։ Ի վերջո կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ևս շատ իներտ է»։

Իոաննիսյանն ասաց, որ ԸՕ փոփոխությունների ամբողջական փաթեթը չընդունելը և գործող ԸՕ-ով ընտրությունների գնալը (բացառությամբ ռեյտինգային ընտրակարգի) իր բացասաական ազդեցությունը թողնելու է ընտրությունների վրա։ Առաջարկվող կարգավորումները նրա համար էին, որ  ընտրությունները նոր որակի լինեին, իսկ առանց դրանց, բնականաբար, ընտրությունները լինելու են ավելի վատը։ «Կան նաև այլ հանգամանքներ, որոնք ազդում են ընտրությունների վրա, բայց ամենակարևոր հանգամանքներից մեկը հենց ընտրական օրենսգիրքն էր, որը, արդեն պարզ է, որ այս ընտրությունների ժամանակ չի փոփոխվելու, կամ փոփոխվելու դեպքում էլ չի վերաբերելու այս ընտրություններին։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ իշխանությունը ձախողեց ընտրական բարեփոխումները և միակ բանը, որ արեց, դա ընտրակարգը փոխելն էր»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում