Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` կորոնավիրուսի համավարակն ու ժողովրդավարության ցուցանիշի անկումը մեծապես վտանգում են լրատվամիջոցների անկախ գործունեությունը։
Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհով մեկ տարածված է կորոնավիրուսի համավարակը, իսկ ժողովրդավարական արժեքները նահանջ են ապրում, էլ ավելի է կարևորվում լրատվամիջոցների գործունեությունը։ Միաժամանակ լրագրությունը շարունակում է մնալ ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը։ Այս կարծիքը «Մեդիա կենտրոն» նախաձեռնությունների կենտրոնի հրավիրած առցանց քննարկման ժամանակ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։









































