Բրիտանացի իրավապահները բերման են ենթարկել երկու մարդու, որոնք մտել էին Վինձորի թագավորական նստավայրի տարածք, որտեղ գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, գրում է ՏԱՍՍ-ը:
«29-ամյա կինը և 31-ամյա տղամարդը՝ երկուսն էլ Լոնդոնից, ձերբակալվել են փակ տարածքում գտնվելու կասկածանքով», – ասել են ոստիկանությունից:
Նրանց հայտնաբերել են Վինձորյան մեծ այգում՝ Թագավորական օթյակի նստավայրի մոտակայքում, որտեղ ապրում է արքայազն Էնդրյուն: