Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Ում է խանգարում Հնդկաստանի հետ Հայաստանի գործակցությունը

Երևանում պղծվել է Մահաթմա Գանդիի արձանը, ինչը մեծ աղմուկ է առաջացրել սոցցանցերում: Արձանը պղծվել է այն «պատճառաբանությամբ», թե Գանդին ժամանակին աջակցություն է հայտնել Թուրքիային և հետևաբար Երևանում չպետք է լինի նրա արձանը: Այս «բանաձևը» իհարկե տեղավորվում է Հայաստանում հայրենասիրության այն պարզունակ տրամաբանության շրջանակում, որն ունի տասնամյակների, իսկ գուցե հարյուրամյակի պատմություն: Ինչի՞ մասին է խոսքը: Հայրենասիրություն, որը հիմնված է առավելապես զգայականության ու պարզունակ բնազդի վրա, զերծ լինելով ռացիոնալ մտքի բաղադրիչից: Դա բերում է նրան, որ հայրենասիրական ակտերը դառնում են հնչեղ, սակայն ազգի և պետության ճակատագիրը դրանից ոչ միայն չի դառնում ավելի հուսալի և հեռանկարային, այլ համակվում է նորանոր խնդիրներով և սպառնալիքներով: Սա իհարկե ընդհանրական իմաստով:

Վերադառնալով կոնկրետ դեպքին, հարկ է նկատել, որ այստեղ լոկ վանդալիզմի սովորական դրսևորում չէ: Ի վերջո, խստորեն դատապարտելի է վանդալության ցանկացած ակտ, ինչպիսի թիրախ էլ այն ունենա: Ի վերջո, վանդալությունը ոչ միայն հակաքաղաքակրթականության, հակամարդկայնության, այլ նաև թուլության նշան է: Մի բան, որով օրինակ լիուլի աչքի է ընկնում մեր հակառակորդ Ադրբեջանը, այդ թվում այս օրերին զբաղված լինելով Արցախի իր օկուպացված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու վայրագությամբ: Այս դեպքում, մենք թերևս գործ ունենք նաև հայ-հնդկական հարաբերության հեռանկարը «ոչնչացնելու» կամա, թե ակամա քայլի հետ: Ու՞մ է խանգարում հայ-հնդկական հարաբերության խորացումն ու զարգացումը: Այդ հարաբերության գերկարևորության մասին գրել եմ բազմիցս: Հայ-հնդկական հարաբերությունն ու գործակցությունն ունի ռազմավարական ներուժ և դրա խորացման ուղղությամբ քայլը հայկական արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություն է: Ընդ որում, բավականին տարածված է այն, որ Հնդկաստանը խնդիր ունի Պակիստանի հետ, իսկ Պակիստանն Ադրբեջանի դաշնակիցն է, հետևաբար մենք ընդհանուր շատ բան ունենք Հնդկաստանի հետ:

Հայ-հնդկական հարաբերությունն այդ հեռանկարով կամ շրջանակով չափելը ինքնին արդեն բավականին նեղմտություն է, քանի որ Հնդկաստանը ռեգիոնալ լայն շրջանակով շատ ավելի կարևոր ներուժ և հավակնություններ ունեցող պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերության կառուցումը ամենևին չպետք է պայմանավորված լինի Հնդկաստան-Պակիստան հարաբերությամբ: Ընդհանրապես, Հայաստանը երբեք որևէ երկրի հետ հարաբերություն չպետք է կառուցի մեկ այլ երկրի դեմ թեկուզ տողատակային տրամաբանությամբ: Հնդկաստանը ներկայումս աշխարհաքաղաքական քարտեզի վրա ասիական ռեգիոնի լայն ներուժ ունեցող և զարգացող կենտրոններից է, որի հետ հայկական կապերը ունեն խորքային, քաղաքակրթական շերտեր պարունակող պատմություն: Իսկ քաղաքակրթական շերտերը նոր աշխարհակարգի ձևավորման քաղաքական գործընթացի հիմքում են, ինչը հայ-հնդկական հարաբերության հեռանկարի թերևս առանցքային ռեսուրսն: Այս համատեքստում է նաև, որ հնդիկ ժողովրդի առաջնորդի արձանի հանդեպ ոտնձգությունը իր հակաքաղաքակրթական բնույթով ստանում է քաղաքական  վտանգավոր համատեքստ, առաջացնելով «հավերժական» հարցը՝ ու՞մ է ձեռնտու Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերության խորացման քաղաքակրթական հիմքի խարխլումը: Թեև, թերևս պետք է լինել վստահ, որ թե հայ, թե հնդիկ ժողովուրդները պատմականորեն ունեն իմաստնության հավաքական բավարար պաշար, քաղաքական որևէ սադրանք խայծի պես կուլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում