Սերբիայում մեկնարկել է ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամին:
«ՈՒՆՌՀ-ն և «Տոռլակ» վիրուսաբանության, պատվաստանյութերի և շիճուկների ինստիտուտը հայտարարում են Սերբիայում ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ դեղամիջոցը կմատակարարվի երկրի այլ մարզեր:
Սերբիայում «Սպուտնիկ V»-ով պատվաստումները սկսել են հունվարի 6-ին: Երկրում կորոնավիրուսով վարակվել է 651.899 մարդ, մահացել է 58.46 հիվանդ: