Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն․ որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն: Պատճառը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքներով առեւերույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ուղարկել դատախազություն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգվել է 2019 թվական հունվարի 1-ից մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ժամանակահատվածում սոցապնախարարը Զարուհի Բաթոյանն է եղել (Բաթոյանը նախարար նշանակվել է 2019-ի հունվարի 18-ին, իսկ մինչ այդ՝ փոխնախարար): Հաշվեքննության ընթացքում իրականացվել են ստուգումներ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» եւ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ներում:

Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թվով 45 աշխատակիցներ հանդիսանում են նաեւ այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ընդ որում՝ թվով 14 աշխատակիցների միաժամանակ աշխատում են 3 եւ ավելի գործատուների մոտ: Բացի այս, Պալատը ռիսկեր է տեսել պայմանագրով սահմանված թվով 220 խնամվողի համար, որոշ ապրանքատեսակների ձեռքբերման քանակի դեպքում, մասնավորապես՝ եթե «Սվիտեր բրդյա 7-18 տարեկան երեխաների համար» գնել են 300 հատ, ապա «Սպորտային հագուստ աղջկա»՝ 30 հատ, «Վարտիկ տղամարդու»՝ 300 հատ, իսկ «Ձմեռային կոշիկ տղայի»՝ 10 զույգ, «Ներքնակի երես փոքր» 20 հատ:

Թե ինչու է Պալատը դիմել Գլխավոր դատախազություն, փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ նախարարությունից, սակայն արձագանք չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում