Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«ԱՄՆ-ը ընդունել է, որ 2231 բանաձևի վերաբերյալ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի պահանջները իրավական հիմք չունեն: ԱՄՆ-ը պետք է չեղարկի Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները։ Դրանից հետո անմիջապես կչեղարկենք մեր ձեռնարկած բոլոր քայլերը», – գրել է Զարիֆը: