Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Ավելի քան 100 ուսանող կրթություն կստանա հեռուստատեսության ոլորտում. Առաջին ալիքում բացվել է մեդիա ակադեմիա

Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիան ավելի քան 100 մասնակցի հնարավորություն է ընձեռնել  մասնագիտանալ հեռուստատեսության ոլորտում, փորձել իրեն ունակությունները և ինչու չէ` ընդունվել աշխատանքի Առաջին ալիքում: Լրագրողների  հետ զրույցում այս մասին նշեց Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը: Նա հիշեցրեց, որ հունվարի 15-ին Առաջին ալիքի մեդիա ակադեմիան հայտարարել էր ընդունելություն` լրագրության, սպորտային լրագրության և հաղորդավարական արվեստ բաժինների համար, որի ընթացքում ստացել էին ավելի քան 3 հազար դիմում: Առաջին փուլում ժյուրիի անդամները մոտիվացիոն նամակների և ինքնակենսագրականների հիման վրա ընտրել էին 725 մասնակցի և հրավիրել հարցազրույցի:

«Հանդիպման ընթացքում առաջնորդվել ենք թե ընդհանուր գիտելիքներով և թե այն կադրերի կարիքներով, որն ունի այսօր Հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, թե  ովքեր են սովորելու մեդիա ակադեմիայում:  Դասերը մեկնարկելու է մարտի 1-ին, որոնք անցկացվելու են Հանրային հեռուստաընկերության տարածքում: Բոլոր մասնակիցները կստանան մասնագիտական դիպլոմներ, իսկ նրանցից լավագույններն արդեն ավարտական ամիսներին հնարավոր է անցնեն աշխատանքի»,- ընդգծեց Մինասյանը:

Մեդիա ակադեմիայի ղեկավարը հավելեց, որ ուսանողները ստանալու են հիմնականում պրակտիկ գիտելիքներ, օրինակ` լրագրության բաժնի ուսանողները բաժանվելու են խմբերի, կցվելու են լրագրողներին և հնարավորություն են ունենալու մասնակցել արտադրական և ստեղծագործական պրոցեսներին:

Դիմելով Մեդիա ակադեմիայի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ հաղորդավարուհի Նարա Շլեփչյանը շեշտեց, որ հեռուստատեսության ոլորտը չափազանց ծանր է և գայթակղիչ:

«Պետք է աշխատեք ձեզ վրա, լինեք անկողմնակալ, բայց ոչ անտարբեր: Պետք է սիրեք հայրենիքը, ժողովրդին, քանզի մենք բոլորս կոչված ենք ծառայելու մեր ժողովրդին»,- ասաց Շլեփչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում