Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք շատ հարցեր են առաջացրել. Մակունց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի  Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, սակայն, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հնարավորություն չեն տալիս Սահմանադրության գործող կարգավորումները:

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը, արդյունքը: «Իմ քայլը» ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է այլ տարբերակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակը, նաև առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի կազմով հանդիպում ունենալ, քննարկել, թե արդյոք կարող են լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը:

«Մենք Էդմոն Մարուքյանի հետ քննարկել ենք այդ հարցը, քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելը, ուսումնասիրություններ կատարելը՝ակներև դարձնելն այն ամենը, ինչը հարցեր է հարուցում»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ հետ են կանգնել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից՝ նշելով, որ հանրային պահանջ չկա՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում՝ առավել ևս այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք նշել ենք, որ մենք արձագանքում ենք ընդդիմության՝ իշխանափոխության առաջարկին, որը մենք տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով: Եվ ասում ենք, որ եթե ընդդիմությունը գտնում է, որ նման անհրաժեշտություն կա, մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել: Մենք նաև նշել ենք, որ ճանապարհային քարտեզի ամփոփման համատեքստում լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին»:

Արձագանքելով հնչող տեսակետին, թե պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչներն Արցախ այց չեն կատարում՝ Մակունցը հավաստիացրեց, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նա վստահեցրեց, որ «Իմ քայլը»-ի պատգամավորներն այցելում են Արցախ: Նազելի Բաղդասարյանն էլ ակտիվորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով:

Խմբակցության ղեկավարը, լրագրողների հարցերին ի պատասխան, խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին՝ չանդրադառնալով հարցազրույցի առանձին դրվագների: «Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Օրինակ, հարցազրույցում արած շեշտադրումներով ինքն ու իր քաղաքական թիմը չեն վարել հանրային քաղաքականություն, այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում, օրինակ 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ին՝ թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում: Չեն եղել նաև 2019-ին, երբ չկար որևէ նախընտրական գործընթաց կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում: Հակառակը՝ հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,-ասաց Մակունցն ու հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այս հարցազրույցն անցկացվում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում