Ինչպես հայտնում է ԱՄՆ ազգային հանրային ռադիոն, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լրագրողներին տված հարցազրույցում մտավախություն է հայտնել, որ Իրանի իշխանություններն ընդամենը երեք-չորս ամիսների ընթացքում միջուկային նյութերը մինչև զենքի մակարդակի հարստացնելու կարողություն և հնարավորություններ ունեն:
«Հիմա Իրանը լրջորեն մոտեցել է զենքի համար միջուկային նյութեր արտադրելու հնարավորությանը՝ համեմատած այն ժամանակվա, երբ գործում էր Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», – նշել է պետքարտուղարը:








































