Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը: «Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքով 9 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը»,- հայտարարեց նա և ներկայացրեց թեկնածուի անցած ճանապարհը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































