Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն:Այս մասին Մարուքյանն ասաց փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Արտահերթ ընտրությունները կլինեն, ե՞րբ, ո՞նց…»,- ասաց Մարուքյանը, նշելով, որ իրենք մասնակցելու են այդ ընտրություններին:
Անդրադառնալով Փաշինյանի առաջարկած հուշագրին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ չի փոխվել:
«Ես չեմ ստորագրելու ոչ մի հուշագիր, թող հրաժարական տա»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:









































