Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի միաժամանակ երկու հիմնամանրէով վարակման դեպքեր: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը։
Համակարգչային գիտությունների ազգային լաբորատորիայի (Բրազիլիայի գիտության նախարարության ստորաբաժանում) եզրակացությունների համաձայն, համենայն դեպս երկու հիվանդների հետազոտված նմուշների մեջ գտել են SARS-CoV-2-ի տարբեր ծագումնաբանական գծերի պաթոգեններ:
Այդ տարբերակներից մեկն այն հիմնամանրէն է, որն ավելի վաղ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և հայտնի է որպես E484K: Չնայած երկու հիմնամանրԷով վարակմանը, այդ մարդկանց հիվանդությունն ընթացել Է թեթև կամ չափավոր ձևով:
Նրանք ապաքինվել են դեռ նոյեմբերին՝ առանց հոսպիտալացման, հայտնել են գիտնականները: Ուսումնասիրությունը նաև ցույց Է տվել, որ Ռիու Գրանդի դու Սուլի նահանում շրջանառում են կորոնավիրուսի միանգամից հինգ հիմնամանրէ: Դրանցից մեկը, որն ավելի վաղ անհայտ էր, ստացել Է VUI-NP13L նշումը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը համավարակի սկզբից ի վեր գերազանցել է ինը միլիոնը, մահացել է ավելի քան 221 հազար հիվանդ։








































