Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 19.138-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 379.3810-ի, հունվարի 28-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Հարաբերեկան արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0.51 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 492.901 մարդ: Մեկ օրում բուժված ռուսաստանցիների թիվն աճել է 26.775-ով՝ մինչեւ 322.9258: Շտաբի տվյալներից հետեւում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է երկրում վարակվածների արդեն 85.1 տոկոսը: Մահացու վախճանների թիվն աճել է 575-ով՝ մեկ օր առաջվա 594-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել է 71.651 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1.89 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:








































