Նիկոլ Փաշինյանը նոր դատարանի տեսակ է ստեղծում, որ ճնշի ընդդիմադիրներին։ Այս մարդու հետ մենք ի՞նչ արտահերթ ընտրության գնանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«ՀՀԿ-ն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ են։ Միակ իրական քաղաքական օրակարգն այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է և ժամանակավոր կառավարության ստեղծումը, իսկ մեր վերաբերմունքն արտահերթ ընտրություններին, հայտնել ենք։ Նիկոլի կազմակերպած արտահերթին մենք չենք մասնակցում»,-ասաց Հայկ Մամիջանյանը։










































