ԱՄՆ գաղտնի ծառայությունը նորընտիր նախագահ Ջո Բայդենի պահակախմբին կավելացնի իր մի քանի գործակալներին, որոնք աշխատել են նրա հետ փոխնախագահության օրոք: Դա կարվի այն պատճառով, որ ծառայության մի քանի աշխատակիցներ կասկածվում են պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին համակրելու մեջ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ինչպես գրում է պարբերականը, գաղտնի ծառայությունում ստուգումներ են իրականացվում՝ կապված այն տեղեկությունների հետ, որ նախագահի անվտանգության աշխատակիցները խորհուրդ են տվել իրենց գործընկերներին Թրամփի ներկայությամբ չօգտագործել պաշտպանիչ դիմակներ, քանի որ նա հավանություն չի տալիս նման միջոցառմանը: Գործակալությունը նախորդ տարի հաստատեց նաև, որ նախագահի անվտանգության խմբի նախկին ղեկավար Էնթոնի Օրնատոն դարձել է Սպիտակ տան քաղաքական խորհրդական: Ըստ պարբերականի՝ սա կասկածի տակ է դրել գաղտնի ծառայության «ապաքաղաքական կարգավիճակը»:
Միևնույն ժամանակ, գործակալության խոսնակ Քեթրին Միլոենը հերքել է այս կարծիքները:
Գաղտնի ծառայության նախկին սպան, որի հետ զրուցել է պարբերականը, խելամիտ է համարել Բայդենի անվտանգության խմբում ծանոթ մարդկանց ներգրավումը:








































