Վերջին օրերին Արցախում թուրք-ադրբեջանական սադրանքները նոր թափ են ստացել: Մասնավորապես, Արցախի նախագահը հաստատեց, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին։ «Այս խնդիրը մի քանի տեսանկյունից պետք է դիտարկել: Ցավոք, սրտի, չգիտեմ ինչ պատճառներով, այդ հարցի պատասխանը չունեմ, չէր հաջողվել Խծաբերդի հատվածում տեղակայել ռուս խաղաղապահների: Երբ Ադրբեջանը սկսել էր գործողություններն այդ հատվածում, այստեղ ռուս խաղաղապահները ներգրավված չէին»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































