Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Կոսովոն նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար. The National Interest (ԱՄՆ)

Բոլոր կողմերը բազմիցս հայտարարել են, որ Կոսովոն ոչ թե պաշտոնական իրավական նախադեպ էր, այլ հատուկ և եզակի նախադեպ: Եվ Լեռնային Ղարաբաղի դեպքում Կոսովոյին հղում անելը դժկամությամբ է ընդունվում:

Երբ արևմտյան առաջատար տերությունները պաշտպանում էին Կոսովոյի իշխանությունների կողմից միակողմանիորեն հռչակված անկախությունը, նրանք միանշանակ զգուշացնում էին, որ Կոսովոյի կարգավիճակի ճանաչումը միջազգային իրավունքում եզակի, հատուկ դեպք է, որը ոչ մի դեպքում չի կարող օգտագործվել որպես նախադեպ այլ իրավիճակների համար: Այնուամենայնիվ, հետադարձ հայացքով դա չի խանգարել անջատողականներին Կոսովոյի գործը վկայակոչել, երբ որ անհրաժեշտ են համարել: Ինչպես այն ժամանակ հակիրճ ասաց այն բրիտանացի պատմաբան Թիմոթի Գարթոն Աշը՝ «Կոսովոն եզակի է, և ապագայում Կոսովոյի նման այլ նախադեպեր էլի կլինեն»: Սա առաջին անգամ ցուցադրվեց 2008-ին Հարավային Օսիայում և Աբխազիայում, իսկ հետո՝ Ղրիմում 2014-ին: Ղրիմի հանրաքվեից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ «Կոսովոյի հայտնի նախադեպը, որը մեր արևմտյան գործընկերները ստեղծեցին իրենց ձեռքերով… Ղրիմի իրավիճակին միանգամայն նման իրավիճակում» հարմար նախադեպ է Ղրիմի համար:

Ղրիմի նախադեպը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել միջազգային իրավունքի նորմերում բացառությունների սահմանումը։

Անջատողականները եկել են այն համոզման, որ Արևմուտքի դիրքորոշումն անջատողականության նկատմամբ հիմնականում վերաբերմունքի և տեղեկատվական ֆոնի ձևավորման խնդիր է, անկախ նրանից, թե քանի անգամ են այլ բան հայտարարել արևմտյան պաշտոնյաները: Հետևաբար, նրանք հավատում են, որ իրենք կարող են հաջողությամբ լոբբինգ անել իրենց բիզնեսն Արևմուտքում, եթե միայն կարողանան ձևակերպել բավականաչափ գրավիչ հայեցակարգ, որը դուր կգա արևմտյան լսարանին: Որպես օրինակ կարելի է նշել Կատալոնիայի իշխանությունների ռազմավարությունը 2017 թվականի Կատալոնիայի անկախության հանրաքվեի ժամանակ: Դա միտված էր եվրոպական համայնքին Իսպանիայի ներքին գործերին միջամտել ստիպելուն և համոզել փորձելուն, թե Իսպանիայի կառավարության «ավտորիտար բնույթի» պատճառով, առանձնացումից բացի, այլ արդյունավետ և գործնականում իրագործելի լուծում չկա՝ ինչպես Կոսովոյի դեպքում:

Հայաստանի կառավարությունը նման մարտավարություն է կիրառում Լեռնային Ղարաբաղի դեպքում: Կոսովոյի նախադեպը ողջունեցին Լեռնային Ղարաբաղի հայ անջատողականները, որի հաջող ավարտը նրանք հույս ունեին կրկնել: Նրանք նաև աջակցեցին Ղրիմի բռնակցմանը՝ նշելով, որ դա ևս մեկ «ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մարմնացում» է: Ավելին, 2014 թ. մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որն աջակցում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ Ղրիմի բռնակցումն անօրինական էր ճանաչում: Այնուհետև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Հայաստանի՝ բանաձևին դեմ քվեարկելու որոշումը անվանել է «ապագաղութացման և ինքնորոշման խթանում»:

Արևմուտքում հայկական նախաձեռնություներն ու իրավապաշտպան խմբերը սիրում են պնդել որ, հաշվի առնելով Կոսովոյի նախադեպը, Միացյալ Նահանգները պետք է անհապաղ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա այն դեպքում, երբ ժամանակին ԱՄՆ պետքարտուղարությունը միանշանակ նախազգուշացրեց, որ Կոսովոն նախադեպ չէ և չպետք է նախադեպ համարվի աշխարհի որևէ այլ տարածքի համար, և որ դա, «անշուշտ, նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար»: Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն՝ հանուն փրկության տարանջատման սկզբունքի հիման վրա: Խնդիրը միայն այն չէ, որ հանուն փրկության անջատման դոկտրինը (ըստ որի՝ անջատումը կարելի է համարել ճնշմանը վերջ դնելու վերջին միջոցը) առասպել է, միջազգային իրավունքի մեջ չունի տեսական ամուր հիմք, և ընդհանրապես կապ չունի «սառեցված հակամարտությունների» հետ հետխորհրդային տարածքում: Այն նաև ներկայացնում է ընտրության կեղծ երկընտրանք լավ ինտեգրված հասարակության և արտաքին ինքնորոշման միջև, ամբողջությամբ անտեսվում է հակամարտության կարգավորման շատ ավելի արդյունավետ՝ երրորդ մոտեցումը: Խոսքը ներքին ինքնորոշման մասին է, որը թույլ է տալիս ոչ միայն միջխմբային համագործակցություն և բավարար ինքնավարություն գոյակցել, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոց է:

Մինչ միջազգային իրավունքը ներառում է ինքնորոշման հայեցակարգը, այն չի ենթադրում անջատման իրավունք: Ընդհանուր առմամբ, ինքնորոշման իրավունքը չի կարող օգտագործվել ինքնիշխան պետության տարածքը ապագաղութացման պարադիգմից դուրս բաժանելու համար: Բացառությամբ ապագաղութացման դեպքերի՝ միջազգային իրավունքը պաշտպանում է ինքնորոշման իրավունքի իրացումը ներքին միջոցներով, որը նախատեսում է առանց լիակատար քաղաքական անջատման ինքնակառավարման իրավունք: Պետությունների տարածքային ամբողջականությունը, որը չի նախատեսում անջատում, երաշխավորված է միջազգային իրավունքով և ոչ առանց պատճառի: Եթե յուրաքանչյուր անջատողական խումբ, որը հաճախ առաջնորդվում էր ազգայնականության վտանգավոր ձևերի գաղափարներով, ձգտեր արտաքին ինքնորոշման, դա լիովին ապակայունացնում էր գոյություն ունեցող միջազգային լիբերալ կարգը:

Ավելին, երբեմն օկուպացիայի մռայլ իրականությունը թաքնված է ինքնորոշման փայլուն ճակատի ետևում: Ինչպես և Ղրիմի դեպքում, օկուպանտները փորձում են իրենց պահանջները ներկայացնել որպես ժողովրդավարական սկզբունքներ և փորձում են, այսպես թե այնպես, դրանք կապել ազատական արժեքների հետ: Երբ 1988-ին հայ ազգայնականները ստեղծեցին «Միացում» շարժումը, նրանց վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելն էր:

Իռեդենտիզմի դեմ միջազգային հավանությանը չհասնելու և լիբերալներին իրենց կողմը գրավելու համար օկուպացիաները հետագայում վերափոխեցին ինքնորոշման պայքարը:

Բացի դրանից՝ անջատողականները հաճախ ձգտում են հասնել միջազգային հանրության համերաշխությանը՝ փորձելով արդարացնել անջատողականությունը բարոյական փաստարկների միջոցով: Այնուամենայնիվ, էթնիկ առումով արդարացված անջատման իրավունքների հիմնական խնդիրն այն է, որ երբեմն շատ դժվար է առանձնացնել անջատողական տրամաբանությունը էթնո-ազգային մաքրության և էթնիկական զտումների ջատագով մտածողությունից:

Անջատողական աշխարհայացքը, որը ժխտում է ազգի վերաբերյալ առավել բազմակարծիք և ներառական հայացքի հնարավորությունը, կարող է ստանալ հետընթացի բնույթ և, որպես այդպիսին, անձնավորել էթնիկական ազգայնականության այն բոլոր դժվարությունները, որոնց ձգտում է վերջ դնել հետպատերազմյան ազատական կարգը: Բացի դրանից՝ տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը խելամիտ է թվում՝ հաշվի առնելով, որ աշխարհում արդեն կան շատ ձախողված պետություններ, որոնք խարխլում են հարակից շրջանների կայունությունը և մեծացնում պատերազմի ու մարդկային տառապանքների հավանականությունը:

Հայաստանի իշխանությունները նույնպես սիրում են պնդել, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն է ձեռք բերել «համաժողովրդավարական հանրաքվեի միջոցով»:

Գործնականում նման հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքի հարցում: Միջազգային իրավունքի համաձայն՝ հանրաքվեի հիման վրա անկախության միակողմանի հռչակումը ավելի օրինական չէ, քան միակողմանի անջատումը՝ առանց ժողովրդական քվեարկության: 2008-ին Կոսովոյի անկախության հռչակումից հետո Բելգրադը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ խնդրելով Միջազգային դատարանին որոշում կայացնել Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման օրինականության վերաբերյալ, այլ ոչ թե խնդրելով Միջազգային դատարանին որոշում կայացնել Սերբիայից Կոսովոյի առանձնացման օրինականության վերաբերյալ: Եթե Միջազգային դատարանը որոշեր, որ այս անջատումը միջազգային իրավունքի խախտում է, եվրոպական առաջատար տերությունները կհայտնվեին ծայրաստիճան անհարմար վիճակում, քանի որ նրանք ստիպված էին պաշտպանել գործողություններ, որոնք ակնհայտորեն անօրինական էին միջազգային իրավունքի համաձայն: Մյուս կողմից՝ եթե Միջազգային դատարանը որոշեր, որ Կոսովոյի անջատումը միջազգային իրավունքի խախտում չէ, դա կվերացներ բոլոր խոչընդոտները և կնպաստեր անջատման բազմաթիվ այլ դեպքերի առաջացմանը: Ի վերջո, Սերբիայի սխալը թույլ տվեց, որ դատարանը խուսափի անջատման առանցքային խնդրի քննությունից. կա՞ արդյոք անջատման իրավունք, և փոխարենը կիրառի հնարավորինս նեղ մոտեցում` նշելով, որ, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքը չի արգելում անկախությունը հռչակել որպես պարզ հռչակագիր, եթե դա ակնհայտորեն արգելված չէ Անվտանգության խորհրդի կողմից: Ըստ էության՝ անկախության հռչակումը խոսքի ազատության խնդիր է: Ինչպես Ղրիմում անկախության հռչակումը չի դառնում իրավաբանորեն նշանակալից իրականություն միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը կարող է պնդել, որ իրենք անկախ են:

Բայց միայն դա չէ: Լեռնային Ղարաբաղի՝ հիմնականում հայ բնակչության կողմից ներկայացված ինքնորոշման պահանջի ճանաչումը, որն ինքնին չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ որպես ամբողջություն, սպառնում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչության օրինական էթնիկական զտման ճանաչմանը: Հայկական կողմը շարունակում է հերքել ադրբեջանցիների նկատմամբ ոճրագործությունները, քանի որ դրանք չեն համապատասխանում այն կարծրատիպին, թե հայերը հետապնդումների և ճնշումների զոհ են դառնում, որոնք տարիներ շարունակ խնամքով մշակել են ադրբեջանցիների նկատմամբ բռնությունը որպես դիմադրություն օրինականացնելու համար: Ինչպես հայերը, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը և, ըստ էության, Ադրբեջանի քաղաքացիները նույնպես ունեն ինքնորոշման իրավունք, ինչը, ի միջի այլոց, ներառում է իրենց երկրի ապագայի օգտին քվեարկելու իրավունք և թույլ չի տալիս այն մասնատել:

Հայաստանի իշխանությունները նույնպես սիրում են հայտարարել, որ Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օրինական պահանջները, ինչն այդպես չէ: Եթե դա այդպես լիներ, ապա բանակցային ողջ գործընթացում Ադրբեջանը չէր պնդի, որ Լեռնային Ղարաբաղի ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ բնակչությունը շահագրգիռ կողմեր են: Եվ նա բազմիցս չէր հայտարարի տարածաշրջանին առավելագույն հնարավոր (աշխարհում առկա) ինքնավարություն տրամադրելու իր պատրաստակամության մասին, ինչը թույլ կտա հայ բնակչությանը լիովին իրացնել իրենց քաղաքական և մշակութային իրավունքները: Եթե հայտարարությունների միակ պատճառը Լեռնային Ղարաբաղում ագրեսոր պետության օկուպացիան էր, դա միայն խորամանկ ծրագիր էր, որը մշակվել է տեղական հակամարտությունները անտեսելու համար, ապա Ադրբեջանը (նույնիսկ հիմա, երբ բանակցությունները ակնհայտորեն ձախողվեցին, և Ադրբեջանը հաղթող է պատերազմում, ամեն գնով խուսափել էր և պարտավոր չէր անել դա) տարածաշրջանին չի առաջարկի մշակութային ինքնավարություն և չի բերի տարածաշրջանում դիտորդներ և խաղաղապահներ՝ վստահությունը վերականգնելու համար:

Բանն այն է, որ 1994-ին կնքված զինադադարից հետո ադրբեջանական տարածքները գրավեց Հայաստանը: Չնայած այն փաստին, որ Հայաստանը պնդում է հակառակը, օկուպացիայի փաստը բազմիցս հաստատվել է տարբեր անկախ միջազգային կազմակերպությունների կողմից: 2015-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց, որ Հայաստանի ռազմական և քաղաքական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին նշանակում է «դե ֆակտո վերահսկողություն» տարածաշրջանի նկատմամբ: ՄԻԵԴ-ը մատնանշեց մի ակնհայտ փաստ՝ Հայաստանը կտրուկ մերժում է, որ «դժվար թե հնարավոր լիներ պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղի 150 հազարից պակաս բնակիչ ունեցող էթնիկ հայերը կարող էին ստեղծել պաշտպանական ուժեր 1992-ի սկզբին, առանց Հայաստանի կողմից ռազմական նշանակալի աջակցության, որը, գործելով շուրջ 7 մլն բնակչությամբ Ադրբեջանի դեմ, ոչ միայն վերահսկողություն հաստատեց նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ, այլև 1993-ի վերջին գրավեց Ադրբեջանի հարակից յոթ շրջանների ամբողջ տարածքը կամ դրա մեծ մասը»: Դե ֆակտո վերահսկողության հայեցակարգը ընկած է օկուպացիայի գաղափարի հիմքում: Նման վերահսկողությունը ռազմական օկուպացիայի նախապայման է:

Ցավոք, Արևմուտքը հիմնականում փորձում է չդատապարտել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիան: Արևմուտքի բացահայտ աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դրա դատապարտումը ռուսական օկուպացիային, ինչպես նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների և սահմանափակիչ միջոցների ռեժիմին, կտրուկ հակադրվում են արևմտյան հռետորաբանությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Չնայած Արևմուտքն իրավամբ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում այդքան էլ միանշանակ չէ: Այս հարցի ընտրողական մոտեցումը բացասաբար է անդրադարձել հակամարտության կարգավորման գործընթացի վրա` անհիմն անջատողականների մոտ առաջացնելով անհիմն սպասումներ: Նրանք հավատում էին, որ այս երկիմաստությունը նախորդում է հնարավոր միջազգային լեգիտիմությանը, և համոզվում, որ ստատուս քվոյի պահպանումը միայն ուժեղացնում է իրենց դիրքերը:

Սա իր հերթին համարձակություն հաղորդեց, և նրանք հրաժարվեցին մասնակցել լուրջ բանակցությունների կամ նշանակալից զիջումների: 2018-ի հոկտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույցներից մեկում նշել էր, թե զարմացած է, որ իր հետ հանդիպած հայերի մեծ մասը «կտրականապես դեմ են գրավյալ տարածքների վերադարձին` որպես բանակցային կարգավորման մաս»՝ նախազգուշացնելով, որ «ցանկացած կարգավորման համար անհրաժեշտ կլինի վերադարձնել գրավյալ մի քանի տարածքներ»: Բանակցությունները վերածվել են իմիտացիայի՝ գործընթացի ձգձգման միակ նպատակով: Իրոք, նրանց կարծիքով՝ որքան երկար ձգձգեն բանակցային գործընթացը, այնքան ավելի հեշտ կլինի համոզել միջազգային հանրությանը համաձայնել գործերի իրական վիճակի հետ: Եվ չնայած դրա հավանականությունը փոքր էր, Հայաստանի իշխանությունները դարձան էլ ավելի անհաշտ և պակաս պատրաստ փոխզիջումների, ինչն ի վերջո հանգեցրեց բանակցային գործընթացի տապալմանը և ներկայիս պատերազմին:

Այնուամենայնիվ, Արևմուտքը դեռ կարող է օգնել գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն լուծումը, բայց դա անելու համար նա պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի անջատողականության հարցում:

Կոսովոյի նախադեպը պետք է մնա որպես օրինակ:

Միջազգային իրավունքն առավել արդյունավետ է, երբ դրա նորմերը թույլ չեն տալիս հարմարավետ և կործանարար մեկնաբանությունների: Արևմուտքը պետք է անջատողականներին հասկացնի, որ այլևս մտադիր չէ հանդուրժել միակողմանի անջատումը բռնության և էթնիկական զտումների միջոցով: Նա պետք է ստիպի անջատողականներին հրաժարվել իրենց մաքսիմալիստական դիրքորոշումից և ճնշում գործադրել նրանց վրա՝ պահանջելով պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Նախքան անջատողական վարչակարգերի ճանաչման հապճեպ կոչերը, կարելի էր հետ քայլ անել, և ինչպես կասեր Ժոզեֆ Նայը՝ «Primum non nocere» (Առաջին հերթին՝ մի վնասիր)։ Մտածեք հնագույն բժշկի պատվիրանի դիվանագիտական տարբերակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում