Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Լեհաստանի ԱԳ նախարարը Չինաստանը ռազմական մարտահրավեր չի համարում ՆԱՏՕ-ի համար

Չինաստանն իրենից մեծ, բայց ոչ թե ռազմական մարտահրավեր է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն՝ հանդես գալով Լեհաստանի ռադիոյի եթերում:

Վերջերս Ռաուն մասնակցել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կորոնավիրուսը համարում է Չինաստանի կենսաբանական զենքը, նախարարը պատասխանել է, որ «այդպիսի ձեւակերպումները հաճախ չէ, որ հնչել են»: «Այնուամենայնիվ, բանավեճերի ժամանակ ընդգծվել է, որ Չինաստանը, ելնելով իր աճող հզորությունից եւ մի շարք ոչ պայմանական քայլերից, այդ թվում՝ լրատվական ոլորտում, ներկայացնում է մեծ, թեեւ ոչ ռազմական մարտահրավեր միության համար»,-ասել է Ռաուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են Չինաստանի վերաբերյալ համապարփակ զեկույցը, որտեղ գնահատել են այդ երկրի աճող ակտիվությունը եւ սպառնալիքները դաշինքի համար: Ինչպես հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, «Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ»: Նա հանդես է եկել Չինաստանի հետ համագործակցության օգտին սպառազինությունների նկատմամբ վերահսկողության, կլիմայի փոփոխության բնագավառում, առեւտրի բնագավառում, հավելելով, որ «կան նաեւ մարտահրավերներ. Չինաստանն ունի աշխարհում մեծությամբ երկրորդ պաշտպանական բյուջեն»:

Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է երկխոսություն վարել եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ հավասարության եւ փոխադարձ հարգման հիման վրա: Այնտեղ հավելել են, որ «Չինաստանը երբեք չի դիմել ստիպողական դիվանագիտության կամ ահաբեկման դիվանագիտության, ավելի շուտ, Չինաստանը դրանց զոհն է»: Ինչպես հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ում, Չինաստանը «մնում է մի երկիրը, որն ավանդ է ներդնում գլոբալ խաղաղության եւ աշխարհակարգի պահպանման գործում», պահպանում է հավատարմությունը համաշխարհային զարգացման ուղուն եւ կշարունակի ավանդ ներդնել գլոբալ խաղաղության բնագավառում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում