Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պլանավորվում է դեկտեմբերի 4-ին Մոսկվայում անցկացնել տեսախորհրդաժողովի ձևաչափով, այլ ոչ թե առերես, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարի օգնական Իյա Մալկինան:
«Դեկտեմբերի 4-ին կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ առերես ձեւաչափով, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, այլ տեսախորհրդաժողովի ռեժիմով»,-գրել է նա Facebook-ում:








































