Ըստ նախնական տվյալների ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Թոնի Բլինքենը կնշանակվի պետքարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Իր հերթին, Hill թերթը նույնպես հաղորդել է, որ Բայդենը կողմնորոշվել է պետքարտուղարի թեկնածության հարցում․ այս պաշտոնում ամենահավանական թեկնածուն Բլինքենն է համարվում։
ABC News- ի և Bloomberg- ի աղբյուրները նույնպես պնդում են, որ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բլինքենը:
Միաժամանակ, ըստ գործակալության, Հիլարի Քլինթոնի նախկին օգնականներից մեկը՝ Ջեյք Սալիվանը, կդառնա նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը:








































