Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Ֆրանսիան տալիս է Հայաստանին էական հնարավորություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լեդրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան ուսումնասիրում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ հայտնի համաձայնագիրը: Լեդրիանը ասել է, որ համաձայնագրում պետք է հստակ արտացոլվի Հայաստանի շահը, պետք է սահմանվի Արցախի կարգավիճակը:

Փարիզի հայտարարությունը պարունակում է հարցադրում, որ այս օրերին բազմաթիվ մարդիկ հնչեցնում են նաև Հայաստանում: Արցախի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի մասին հայտնի դառնալուց հետո հանրության շոկի և ընդհանուր դժգոհության մթնոլորտում առաջանում են նաև առանձին հարցեր՝ կապված բովանդակության բաղադրիչների հետ, որտեղ ընդգծվում է կարգավիճակի հարցի բացակայությունը: Այդ ֆոնին հատկանշական է, որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ընդգծում է կարգավիճակի սահմանման անհրաժեշտությունը:

Ընդ որում, բանն այն է, որ կարգավիճակի հարցը բնականաբար առաջ է բերում սահմանների հարց: Մի բան, որը չափազանց զգայուն է դարձել հատկապես պատերազմից հետո սահմանների փոփոխության պարագայում: Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան ըստ էության առաջ է քաշում հարցադրում, որը հայկական կողմի համար բացում է դիվանագիտական աշխատանքի հնարավորություն:

Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունից առաջ տեղի էր ունեցել Պուտին-Մակրոն զրույց, որի ընթացքում քննարկվել էին արցախյան գոտում իրավիճակը: Արդյոք այստեղ կա՞ ռուս-ֆրանսիական որոշակի գործակցություն, որտեղ Ռուսաստանը ինչ-որ ջանք է գործադրում պատերազմը դադարեցնելու համար հայկական կողմի համար բավականին վիճելի, մեղմ ասած՝ կապիտուլյացիոն համաձայնագրով, հետո, սակայն, Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ հրապարակ բերելով կարգավիճակի հարցը, ինչը մի շարք պատճառներով առնվազն այս պահին չի կարող անել Ռուսաստանը, բացում է դաշտ հայկական դիվանագիտության համար:

Հայկական քաղաքական ղեկավարությունը պարտավոր է օգտագործել այդ հնարավորությունները համաձայնագրի բովանդակությունը հայկական անվտանգային շահի ուղղությամբ առավելագույնս փոխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում