Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի պաշտոնական նոտաներ է հղել Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ կապված Իրանի տարածքում արկերի և հրթիռների պատահական հարվածների հետ: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իրանի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը շեշտել է, որ Իրանի ղեկավարությունը ոչ մի դեպքում չի անտեսի իր քաղաքացիների անվտանգությունը:
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում հարգել «Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ նման անընդունելի դեպքերը կանխելու համար»,- ասել է Խաթիբզադեն:








































