Ամերիկյան համացանցը ակտիվ քննարկում է նորաձևության աշխարհում հայտնի փորձագետ Թիմ Գաննի ծաղրական արտահայտությունները ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ճաշակի վերաբերյալ:
Հեռուստատեսային շոուի հաղորդավարի խնդրանքին մեկնաբանել կին քաղաքական գործիչների հագուկապը Գաննը արձագանքել է տիկին Քլինտոնի հասցեին ուղղված բավական անտակտ արտահայտություններով:
Մասնավորապես ասել է, որ նա հավանաբար շփոթմունքի մեջ է իր սեռի վերաբերյալ, հագնելով այդ տղամարդու կոստյումները:
Արտահայտությունը առաջացրել է ֆեմինիստուհիների ծայրահեղ դժգոհությունը: Նրանք այն անվանում են «սեքսիստական» և անընդունելի: