Թուրքիայում 80 միլիարդ դոլար են գնահատել Սև ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրը, հաղորդում է Anadolu պետական գործակալությունը ՝ վկայակոչելով էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլին:
Նա նշել է, որ նոր հանքավայրի պաշարները ծավալների առումով ավելի մեծ են, քան Նորվեգիայի կողմից Հյուսիսային ծովում 2010-ից ի վեր հայտնաբերված գազի բոլոր հանքավայրերը:
Բիրոլի խոսքերով, Թուրքիան ամեն տարի կկարողանա Սև ծովում այս հանքավայրից արդյունահանել 10-15 միլիարդ խորանարդ մետր գազ, որը կծածկի Թուրքիայի գազի կարիքների մեկ երրորդը:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հորատման աշխատանքներ իրականացնող նավը Սև ծովում գազի խոշորագույն հանքավայր է հայտնաբերել:








































