ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Չեխիա: Ամերիկյան հատուկ ինքնաթիռն օգոստոսի 11-ին վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքական գործչին ուղեկցող պատվիրակության անդամներն ինքնաթիռից դուրս են եկել բժշկական դիմակներով, իսկ պետքարտուղարն ինքը և նրա տիկինը՝ առանց դիմակի՝ հայտնել է CTK լրատավարան գործակալությունը: Բանակցությունների գլխավոր թեմաներ կդառնան Չեխիայի և ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարներն անվտանգության և առևտրի բնագավառներում, 5G ցանցերի զարգացումը, ինչպես նաև իրադրությունը Եվրոպայում և աշխարհում՝ հաշվի առնելով Չինաստանի և Ռուսաստանի ակտիվությունը միջազգային ասպարեզում:









































