Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Բանդայի գործով դատապարտյալը փորձել է փախուստի դիմել «Արմենիա» ԲԿ-ից, հնչել են կրակոցներ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Դավիթ Գալստյանի և Վլադիմիր Մինասյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանը 2011 թվականին մի շարք հանդուգն ավազակային հարձակումներ, այդ թվում՝ Էդուարդ Բեզոյանի, Նապելեոն Ազիզյանի և այլոց տների վրա հարձակումներ գործած բանդայի անդամ է եղել, բանդայի գործը քննել ու դատավճիռ էր կայացրել նույն դատավորը՝ Մեսրոպ Մակյանը: Նա Դավիթ Գալստյանին դատապարտել էր 15 տարի ազատազրկման:

Ներկա գործով Դավիթ Գալստյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2011 թվականին ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2017 թվականի  հոկտեմբերի 2-ը իր երևանյան հաշվառման վայրի նկուղում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող АКМ տեսակի ինքնաձիգը, երկու փամփշտատուփերը՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող ընդհանուրը՝ 37 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինչպես նաև խլացուցիչը, օպտիկական նշանառության սարքը և ինքնաձիգի խզակոթը։

Բացի այդ, Դավիթ Գալստյանը,  հանդիսանալով «Արթիկ» ՔԿՀ   դատապարտյալ, 2017 թվականի հոկտեմբերի 2-ին հետազոտության նպատակով տեղափոխված լինելով «Արմենիա» բժշկական կենտրոն, իր մտերիմ Վլադիմիր Մինասյանի օժանդակությամբ, այլ անձի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և զենքի գործադրմամբ փորձել է փախուստի դիմել ազատազրկման վայրից՝ տվյալ դեպքում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից: Գալստյանը,  գտնվելով անոթային վիրաբուժության բաժանմունքի  հիվանդասենյակում, հափշտակել է իր պահպանությունն իրականացնող՝  «Արթիկ» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հարություն Շ.-ին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց՝ նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Արթուր Մ.-ին, երկրորդ կարգի մասնագետ Աշոտ Ա.-ին և պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հարություն Շ.-ին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել,սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հարություն Շ.-ն վնասազերծել, ապա բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել է  նրան։

Ըստ մեղադրանքի՝ «Արթիկ» ՔԿՀ-ից համապատասխան ուղեկցությամբ դատապարտյալ Դավիթ Գալստյանին հետազոտելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 14-ն անց 30-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունք։

Մինչ այդ, Դավիթ Գալստյանը իր մտերիմ Վլադիմիր Մինասյանին նախապես տեղյակ է պահել այդ մասին: Վերջինիս օժանդակությամբ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու նպատակով՝ Գալստյանը ցուցումներ է տվել, և Վլադիմիր Մինասյանը նախապես վարձակալել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, այնուհետև Գալստյանի մատնանշած վայրից Վլադիմիրը ապօրինի վերցրել է դեռևս 2011-ից ապօրինի կերպով պահված ինքնաձիգը, երկու փամփշտատուփերը՝ լիցքավորված ընդհանուրը 37 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտներով,դրանք սպորտային պայուսակով տեղափոխել է նշված ավտոմեքենան և 2017 թվականի  հոկտեմբերի 2-ին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վլադիմիր Մինասյանը տեղեկացել է,որ Դավիթ Գալստյանը քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցների հետ գտնվում է 7-րդ հիվանդասենյակում: Նա վերցրել է ինքնաձիգով  պայուսակը և ժամը 15-ի սահմաններում մուտք է գործել հիշյալ հիվանդասենյակ:

Դատապարտյալ Դավիթ Գալստյանի փախուստին օժանդակելու նպատակով, երկու և ավելի անձանց՝ ՔԿՀ աշխատակիցներ Արթուր Մ.-ին, Աշոտ Ա.-ին և Հարություն Շ.-ին՝ կապված նրանց ծառայողական գործունեության հետ, սպանելու դիտավորությամբ, Վլադիմիրը պայուսակից հանել է ինքնաձիգը, կրակոց է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝  հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արթուր Մ.-ն խափանել է Վլադիմիրի կողմից դիպուկ կրակոց արձակելը և առաջին կրակոցից հետո վնասազերծել է նրան: Վլադիմիր Մինասյանը, դիմադրելով իրեն վնասազերծող Արթուր Մ.-ին և Աշոտ Ա.-ին՝ կռփազենքով հարվածել է վերջիններիս դեմքին, արդյունքում Արթուր Մ.-ն ստացել է ճակատի և քթի շրջանների քերծվածքներ՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ Աշոտ Ա.-ի առողջությանը պատճառվել է ճակատի շրջանի սալջարդ վերքի ձևով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Նույն պահին դատապարտյալ Դավիթ Գալստյանն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Հարություն Շ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել է վերջինիս ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, երկու և ավելի անձանց՝ կապված նրանց ծառայողական գործունեության հետ,  սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝  հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հարություն Շ.-ն հատուկ հնարքի կիրառմամբ խլել է ատրճանակը։

Դավիթ Գալստյանը դիմել է փախուստի, իսկ Աշոտ Ա.-ն ու Հարություն Շ.-ն հետապնդել և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակից Բագրատ Ս.-ի աջակցությամբ  մասնաշենքի մուտքի մոտ բռնել են նրան։

Փախուստի ընթացքում Դավիթ Գալստյանը աջ ձեռքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է իր փախուստը կանխել ցանկացող Բագրատ Ս.-ի դեմքին,  նրա առողջությանը պատճառել է գանգուղեղային փակ վնասվածքի ձևով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։

Դավիթ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235  հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-355  հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։

Վլադիմիր Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235  հոդվածի 1-ին մասով, 38-34-355 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Այս գործը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ստացվել  է  2017 թվականի դեկտեմբերի 28-ին, 2018 թվականի հունվարի 9-ին ընդունվել է դատավոր Վ.Աբրահամյանի վարույթ։

2018 թվականի նոյեմբերի 19-ին գործն իր վարույթ է ընդունել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

2019 թվականի դեկտեմբերի 13-ին՝ քրեական գործի դատական քննության ընթացքում, գործով մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրանքները փոփոխելու և լրացնելու մասին:

Երկու ամբաստանյալների մեղադրանքի ծավալից հանվել է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի ծանր մեղադրանքը:

Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Վլադիմիր Մինասյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, 316 հոդվածի 2-րդ մասով, 38-34-355 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։

Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և 238 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նա հայտնել է, թե կալանավայրից փախուստի միտքն իր մոտ առաջացել է դեռ տարիներ առաջ՝ այն ժամանակ, երբ իրեն դատապարտել են ազատազրկման։ Հիվանդանոցից փախչելու գաղափարը իրենն էր,  իրեն ոչ ոք չի աջակցել։

Դեպքից մի քանի ամիս առաջ ինքը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին տեղեկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել բժշկական կենտրոն՝ հետազոտման։ Սկզբում մտածել է, որ ցանկացած հիվանդանոցից կկարողանա դիմել փախուստի, սակայն հետո  հասկացել է, որ առավել նպատակահարմար է «Արմենիա»  ԲԿ-ն, քանի որ «Աստղիկ» ԲԿ-ում «շարժը համեմատաբար ավելի շատ էր», այնտեղից փախուստի դիմելը առավել դժվար կլիներ ։ Քրեակատարողական հիմնարկում իրեն ասել են, որ ոտքերի հիվանդության բուժման համար կարող է գործել պետպատվեր։ Ինքը զանգել է իր մտերիմներից՝ Վլադիմիր Մինասյանին, որ նա գնա հիվանդանոց և տեղեկություններ ստանա վիրահատության պայմանների և գների վերաբերյալ։

Վլադիմիրը գնացել է հիվանդանոց, նրան ասել են, որ ինքն անձամբ պետք է գնա և հետազոտություն անցնի, ինչից հետո միայն հնարավոր կլինի վիրահատությունը կատարել ։

Փախուստն իրականացնելու նպատակով Վլադիմիր Մինասյանը իր հորդորով հիվանդանոց է բերել սպորտային պայուսակներ և մեքենա է վարձակալել։ Ինքը Վլադիմիրին չի տեղեկացրել  փախուստի մտադրության մասին։

Հիվանդանոցում իրեն տարել են հետազոտության, բժիշկն ասել է, թե պետք է սպասեն, մինչև համապատասխան փաստաթղթերը կազմվեն։ Իրենց տրամադրել են հիվանդասենյակ, որ  սպասեն։ Ինքը պատրաստակամություն է հայտնել վճարել այդ սենյակի համար՝ մտածելով, որ այդպիսով կկարողանա իրագործել իր ծրագիրը։

Որոշ ժամանակ անց,երբ Վլադիմիրը գնացել է հետազոտությունների պատասխանները բերելու, բերել է նաև այն պայուսակներից մեկը, որ ինքը խնդրել էր բերել հիվանդանոց: Պայուսակը նա դրել է մահճակալին։

ՔԿՀ-ի աշխատակիցները հարցրել են, թե ինչ կա դրա մեջ, Վլադիմիրը հայտնել է, թե սպորտային շորեր են։

Ինքը Վլադիմիրին հարցրել է՝ դա իր ուզած պայուսա՞կն է, դրական պատասխան ստանալուց հետո ասել է,որ նա բացի պայուսակի ներքևի դարակը։ Երբ բացել ու փորձել է զենքը հանել՝ ՔԿՀ աշխատակիցները տեսել են այն ու անմիջապես հարձակվել են  Վլադիմիրի վրա, որ խլեն զենքը։

Փոխադարձ քաշքշոցի արդյունքում կրակոց է արձակվել՝ դեպի պատը, սակայն այդ կրակոցի ժամանակ զենքը չի եղել Վլադիմիրի ձեռքում։ Այդ պահին Վլադիմիրը գրպանից հանել է կռփազենքը և հարվածել է ուղեկցողներից մեկին։

Ինքը սկզբում մոտեցել և ցանկացել է վերցնել պայուսակից հանված ինքնաձիգը, սակայն նկատելով, որ երեք ուղեկցողներն էլ ցանկանում են այն վերցնել Վլադիմիրի ձեռքից, հասկանալով, որ դժվար կլինի խլել ինքնաձիգը, օգտվելով խառնաշփոթից՝ վերցրել է ուղեկցողներից մեկի՝ Հարություն Շ.-ի գոտուն ամրացված ատրճանակը՝ պատյանով։

Զենքը վերցնելուց հետո անցել է նրանց հետևը, զենքը հանել է  պատյանից, գնացել է դռան մոտ և կրակոց է արձակել հատակին՝ զենքի փողն ուղղելով իրենից հետ։ Իր արձակած կրակոցները եղել են ոչ թե ուղեկցողների ուղղությամբ, այլ՝ իր հետևի կողմով, ուղղված են եղել գետնին։ 2 ուղեկցողները՝ Հարությունն ու Աշոտը,   մոտեցել ու փորձել են խլել ատրճանակը։

Տեղի է ունեցել քաշքշոց, ևս մեկ կրակոց է արձակվել՝ դարձյալ պատի ներքևի ուղղությամբ։ Արդյունքում 3 կրակոց արձակվել է գետնին, մեկ հատն էլ քաշքշոցի ընթացքում՝ լոգասենյակի պատին։ Հասկանալով, որ արդեն կարող է բռնվել, ինքը հրել է նրանց և սենյակում թողնելով ատրճանակը՝  սենյակից դուրս է վազել։ Փախչելու ընթացքում նկատել է, որ ոստիկաններից մեկը վազում է իր հետևից։ Ներքևում մի աշխատակից է դուրս եկել իր դիմաց, ինքը հասկանալով, որ նա ցանկանում է բռնել իրեն, խփել է նրան ու հասել է մուտքի դռան մոտ, բայց այդ պահին իր վրա են հարձակվել մի քանի հոգի, բռնել և գցել են գետնին։

Դավիթ Գալստյանը հայտնել է, թե ինքը նպատակ է ունեցել միայն վախեցնել ուղեկցողներին, դուրս գալ հիվանդասենյակից, հետո՝ հիվանդանոցից։ Այդ նպատակով էր Վլադիմիրին ասել, որ վերցնի կպչուն ժապավեն, պարան և ինքնաձիգը։

Գալստյանը նշել է, թե ինքն ունեցել է իրական հնարավորություն և բավարար ժամանակ հենց աշխատակիցների ուղղությամբ կրակոց արձակելու համար, քանի որ ատրճանակը պոկել էր ուղեկցողի վրայից, պատյանից հանել, լիցքավորել  էր, բայց  կրակել է գետնին։ Գետնին կրակելու փոխարեն կարող էր կրակոցն արձակել հենց ուղեկցողների  վրա, բայց իր  նպատակը միայն զենքը նրանց վրա պահելը, վախեցնելը, լարերով ու ժապավենով նրանց  կապելն էր, հետո  բանալիով պիտի փակեր դուռը և հեռանար։ Զենքը և  անհրաժեշտ մյուս իրերը ձեռք է բերելիր վաղեմի ընկերներից, իսկՎլադիմիրի հետ պայմանավորվել է դեպքից 1-2 օր առաջ։

Զենքը բերող անձն իրեն ասել է, որ պայուսակը բաղկացած է երկու մասից, և ինքնաձիգը դրված է ներքևի հատվածում։ Բացի ինքնաձիգից՝ այդ պայուսակի մեջ եղել են փամփուշտներ, ռազմամթերք, խլացուցիչ։ Խլացուցիչը և մյուս իրերը ուղղակի պահված են եղել պայուսակի մեջ։ Ինքը Վլադիմիրին չի ասել, որ պայուսակի մեջ զենք կա, միայն ասել է, որ գնա,վերցնի պայուսակը և բերի հիվանդանոց։

Ամբաստանյալ Դավիթ Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել բացառապես իր կատարած գործողությունների համար,   մասնավորապես՝ որ փորձել է աշխատակիցների վրա զենք պահել, վախեցնել նրանց և փախչել։ Իրեն մեղավոր չի ճանաչել որևէ մեկին սպանելու մտադրություն կամ դիտավորություն  ունենալու համար։

Դավիթ Գալստյանը հայտնել է, թե զղջում է կատարվածի համար։

Ամբաստանյալ Վլադիմիր Մինասյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 316 հոդվածի 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքներում: Նա հայտնել է, թե Դավիթ Գալստյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Տեղյակ էր, որ Դավիթն ունի առողջական խնդիրներ և վիրահատության կարիք։ Նա իրեն ուղարկել է բժշկի եզրակացությունը վերցնելու,  ինքը գնացել է «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ՝ պարզելու վիրահատության արժեքը և այլ մանրամասներ։ «Արմենիա» ԲԿ-ում վիրահատությունն արժեր 520.000 ՀՀ Դրամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ում՝ 540.000 ՀՀ դրամ։ Խոսել է Դավիթի հետ, որոշել են վիրահատությունն անել «Արմենիա» ԲԿ-ում։

Դավիթը 2017 թվականի հոկտեմբերի 1-ին զանգել է իրեն, ասել է, որ գնա իրենց տուն և վերցնի իրերը, բերի հիվանդանոց։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ինքը գնացել է Դավիթենց տուն, վերցրել է սպորտային պայուսակ, որի մեջ Դավիթի իրերն էին,  և մեկ մեծ պայուսակ, որը վերցրել է նկուղից: Պայուսակները տեղավորել է  նախապես վարձակալած ավտոմեքենայի մեջ, գնացել է հիվանդանոց, բարձրացել է 3-րդ հարկ, որտեղ գտնվումէր Դավիթը։ Բժիշկն ասել է, որ նա վիրահատության կարիք ունի: Բժշկի  եզրակացությունը պետք է տանեին քրեակատարողական հիմնարկ,  նոր գրությամբ Դավիթին դարձյալ բերեին հիվանդանոց։ Փաստաթղթային հարցերը կարգավորելու համար բժշկին ժամանակ էր պետք, իրենք խնդրել են հիվանդասենյակ տրամադրել, որտեղ կկարողանային սպասել։

Ինքն իջել է, կատարել հիվանդասենյակի վճարումները և բարձրացել։ Դավիթն իրեն ուղարկել է մեքենայից պայուսակները և հագուստը բերելու։ Ինքը պայուսակները բերել է հիվանդասենյակ… Ամբաստանյալ Մինասյանը դատարանում պնդել է, որ զենքն իր ձեռքում համարյա թե չի եղել, քանի որ անմիջապես քաշքշուկ է սկսվել, որի արդյունքում պատահական կրակոց է արձակվել։ Այդ ընթացքում ոստիկաններն իրեն բռնել են, տարել պատուհանի կողմ և հարվածել։ Ինքը հասկանալով, որ ոստիկաններն ավելի ուժեղ են,  քան ինքը, գրպանից հանել է կռփազենքը և հարվածներ է հասցրել Արթուր Մ.-ին և Աշոտ Ա.-ին: Հետո Դավիթ Գալստյանի կողմից լսվել է կրակոց, ինչից հետո Հարություն Շ.-ն և Աշոտ Ա.-ն վազել են Դավիթի մոտ, իսկ Արթուր Մ.-ն մնացել է իր մոտ։ Ինքը Դավիթի մոտ տեսել է զենքը, նա հնարավորություն ուներ կրակոց արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն չի արել և ատրճանակը ձեռքում պահելով դեպի հետ, բղավել է միայն՝ «հանգստացեք»: Վլադիմիրը հայտնել է, թե ինքը նույնպես ոստիկաններին սպանելու կամ վնաս պատճառելու որևէ ցանկություն և մտադրություն չի ունեցել։ Եթե վնաս պատճառելու կամ սպանելու դիտավորություն ունենար, կիրագործեր, քանի որ դրա հնարավորությունը ուներ, բացի կռփազենքից իր մոտ նաև դանակ կար։ Սպանելու կամ վնասելու մտադրություն ունենալու դեպքում հիվանդասենյակ կմտներ զենքը ձեռքին, իսկ երբ ուղեկցողները փորձում էին խլել պայուսակում եղած ինքնաձիգը, ինքն ամեն ինչ կաներ՝ դա թույլ չտալու և զենքն իր մոտ պահելու համար։

Վլադիմիրը նշել է, որ Դավիթ Գալստյանի ծրագրի մասին տեղեկություն չի ունեցել, Դավիթի  պայուսակները նախապես չի բացել,  իր հիշելով՝  պայուսակներից մեկի մեջ է դրել բինտ և կպչուն ժապավեն, որ վերցրել էր «Աստղիկ» ԲԿ-ից։

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալը հայտնել է, որ ընդունում է՝ ապօրինաբար տեղափոխել է զենք, զինամթերք, սակայն փախուստի կազմակերպման իրավական որակման հետ համաձայն չէ, քանի որ իր կարծիքով հիվանդանոցը չի կարող համարվել կալանավայր։

Տուժողները հայտնել են, որ ամբաստանյալներից բողոք, պահանջ չունեն։

Դատարանը Դավիթ Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-355 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և վերջին հաշվով նրան դատապարտել է 9 տարի ազատազրկման։

Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի դեկտեմբերի  26-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից` 6 տարի 8  ամիս 6 օր ազատազրկումից` 2 տարին:

Դավիթ Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել  11 տարի ազատազրկում։

Պատժի կրման սկիզբը՝ 2020 թվականի հունվարի 16-ից։

Վլադիմիր Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, 316 հոդվածի 2-րդ մասով և 38-34-355 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Նա վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման։

Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման դատական ակտի համապատասխան դրույթը, և նա  ազատվել է  նշանակված պատժից։

Վլադիմիր Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվել է, նա անհապաղ ազատ է արձակվել կալանքից դատական նիստերի դահլիճում։

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող Պ. Պետրոսյանը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել այն՝ խստացման առումով: Վլադիմիր Մինասյանին մեղավոր ճանաչել և վերջին հաշվով դատապարտել 7 տարի, իսկ Դավիթ Գալստյանին՝  14 տարի ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանում այս գործով առաջիկա նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում