Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Պայթում է Ալիևի գլխավոր միֆը

Ադրբեջանը հուլիսի 13-ի համեմատաբար հանդարտ գիշերվանից հետո վերսկսել է Տավուշի սահմանի հայկական դիրքերի և արդեն նաև սահմանի առաջնագծից որոշակի հեռավորության բնակավայրերի հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ հայտնել է Հայաստանի ՊՆ-ն: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը անշուշտ այլ բան չէ, քան սեփական անզորության խոստովանություն: Հակառակ պարագայում հաղթական բանակը, որ տարիներ շարունակ տարփողում է Ալիևը, լուծում է ռազմական հարցեր, ինչպես, օրինակ, հայկական զինուժը:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը քաղաքացիական թիրախներն ընտրել է հենց այդ հանգամանքից նյարդայնացած և գուցե կատաղած, քանի որ խնդիրը լոկ դիրքերի կորուստը չէ, որ ունեցել է Բաքուն հայկական ուղղությամբ ռազմական անհաջող սադրանքից հետո: Բաքուն ունենում է, այսպես ասած, տարիներով փչված միֆի կորուստ՝ այդ հաղթական բանակի միֆի: Հայկական ուժերը Տավուշում պայթեցնում են այդ միֆը:

Անկասկած, պատերազմը, ռազմական գործողությունները սարսափելի բան են և մշտապես հղի երկուստեք կորուստներով: Հնարավոր չէ ռազմական գործողությունների երկարատև շարունակություն միայն մեկ կողմի կորստով, ցավոք սրտի: Բարեբախտաբար, հայկական կողմին հաջողվել է գրագետ գործողությունների շնորհիվ խուսափել մարդկային կորստից՝ փոխարենը հակառակորդին պատճառելով մարդուժի մեծ կորուստ: Սակայն հարցը տվյալ պարագայում այն է, որ ակնառու է մի բան՝ Ադրբեջանի բանակը, որ ըստ Ալիևի՝ ցանկացած պահի կարող էր «ազատագրել» ինչ-որ բան, հայտնվել է ծանր փաստի առաջ, և այդ փաստերի համար պատասխանատու պետք է լինի Ադրբեջանի նախագահը, որը երկրում ահռելի աղքատության պայմաններում նավթադոլարներն ուղղել է իր գրպան ու բանակ՝ վերածելով սպառազինության և ցուցադրելով դրանք շքերթների ընթացքում, հավաստիացնելով, որ ադրբեջանցիները աղքատ են, սակայն դա «հայրենիքի ազատագրման» համար է: Պայթում են ահա այդ միֆերը, իսկ ամբողջատիրական, բռնապետական, ժառանգական իշխանության համար դրանք ամենավտանգավոր պայթյուններն են:

Այն, որ Տավուշում սադրանքներին հայկական կողմի պատասխանի հետևանքով Ադրբեջանը կորցնում է երիտասարդ կյանքեր՝ Ալիևին չի հուզում բացարձակապես: Նրան հուզում է միայն իր կյանքի կորուստը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ ինչքան նա իր կյանքի համար մտահոգ՝ մահվան բերան է ուղարկում երիտասարդ ադրբեջանցիներին, այնքան ըստ էության էլ ավելի է խորանում իր կյանքի վտանգը, որովհետև ադրբեջանական հանրությունն ի վերջո ինչ-որ պահի պատասխան է պահանջելու նրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում