«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:
Այս փոփոխության ընդունման դեպքում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համայնքի ավագանու նիստը կարող է անցկացվել նաև հեռավար: Այդ դեպքում ավագանու անդամները ընդամենը օնլայն գրանցվում են, և քվորումի առկայության դեպքում կարելի է նիստ անցկացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: