Saturday, 04 07 2026
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

Շահումյանցիներն արդարության վերականգնման պահանջ ունեն. ցանկանում են հարցը տեսնել բանակցային սեղանին

Շահումյանի շրջանը հայկական պետության մի մասն է, և այդ հարցը պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին։ «Արմենպրես»-ը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ զրուցել է ծնունդով Շահումյանի Կարաչիտա գյուղից, ազատամարտիկ Կամո Հարությունյանի հետ։

«Ինչպե՞ս եմ ես տեսնում արդարության վերականգնումը. Շահումյանը պետք է լինի Մայր Հայաստանի մի մասը, ինչպես Հայաստանում՝ Նոյեմբերյանի շրջանը, Արցախում՝ Ասկերանի։ Դա հայկական պետության մի մասնիկն եմ համարում, բայց այն վերադարձնելու հարցում պետք է լինի պետական և քաղաքական մոտեցում։ Իմ և ձեր ցանկությամբ ոչինչ չի կարող փոխվել»,- ընդգծեց Հարությանյանը։

Ազատամարտիկի կարծիքով՝ պետք է այնպիսի ծրագրեր մշակվեն և միջոցառումներ կազմակերպվեն, որպեսզի բոլորը համախմբվեն՝ շահումյանցին, գետաշենցին, արծվաշենցին, նախիջևանցին` մեկ հարթակում, մեկ գաղափարի շուրջ։

«Երբ Ադրբեջանի իշխանությունները ասում են, որ Արցախը Ադրբեջանի մասն է, մենք չենք ասում, բա մենք ունեինք Հյուսիսային Արցախ, Արծվաշեն, Նախիջևան ․․․ Այդ հարթակը պետք է ստեղծենք, ինչո՞ւ չենք պայքարում մեր կորցրած հողերի համար։ Դրա համար նրանց լեզուն երկարում է և արդեն Սյունիքն են ուզում, Երևանը։ Իհարկե, ախորժակը գալիս է ուտելու ժամանակ։ Սկզբից չենք խոսել Շահումյանի մասին, արդեն Ադրբեջանը խոսում է Սյունիքի մասին, հետո խոսում են Երևանի մասին։ Մեր կողմից նրանք պատասխան չեն ստանում, և նրանք թույլ են տալիս նման հռետորաբանությամբ խոսալ»,- շեշտեց Հարությունյանը։

Ըստ շահումյանցու՝ ինչքան էլ ինքը խոսի արդարության վերականգնման մասին, նյութեր հրապարակվեն, խնդիրը լուծում չի ստանալու, եթե այդ հարցը չդրվի բանակցությունների սեղանին։

«Շահումյանը Հայաստանի մի մասնիկն է, և շահումյանցիներն արդարությունը վերականգնելու պահանջ ունեն, նրանց հողերը զավթվել են ոչ արդար ձևով։ Մի քանի անգամ շեշտվել է Շահումյանի, Գետաշենի հացը, բայց դա շատ քիչ է։ Այդ ինչպես է Ադրբեջանը նշում, թե, օրինակ, Աղդամը իրենցն է, բայց մենք չենք կարողանում ասել, որ դա Աղդամ չի, Տիգրանակերտ է՝ եկեք դուք էլ, մենք էլ տեսնենք, որն է ավելի հին Տիգրանակետը, թե Աղդամը։ Դրա համար ևս մեկ անգամ կրկնում եմ, որ պետք է պետական մոտեցում լինի, ես շահումյանցի ինչքան էլ գոռամ-գոչեմ, իմ ձայնը շատ-շատ կողքի հարևանը լսի։ Մեկ-երկու ելույթ կգրվի, կհրապարակվի, բայց եթե պետական մոտեցում չլինի ոչ մի առաջընթաց այդ հարցում չի լինի։ Ես շահումյանում թողել եմ իմ տունը, ծննդավայրս, թողել եմ ամեն ինչ․․․»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում